«Առանցք» ընկերության ֆեյսբուքյան էջում գրված է.
Այսօր Առանցք մեծ ընտանիքը դարձավ 28 տարեկան
Շնորհավորում և մեր շնորհակալություն ենք հայտնում ընկերության հիմնադրման օրից մինչ օրս աշխատած բոլոր աշխատակիցներին՝ իրենց արժանապատիվ և նվիրված աշխատանքի համար, շնորհակալություն ենք հայտնում մեր հուսալի գործընկերներին, ամենահավատարիմ հաճախորդներին, մեր հետևորդներին և բոլոր նրանց, ովքեր համագործակցել և հետևել են ընկերության աշխատանքներին։
Շնորհակալ ենք Ձեզ՝ Ձեր վստահության և շարունակական համագործակցության համար։
Միասի՛ն շենացնենք մեր երկիրը և մեր աշխատանքով օգտակար լինենք Հայրենիքի պաշտպանությանն ու հզորացմանը
Աստված պահապան մեր երկրին ու մեզ բոլորիս


















































