Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Սեւ ամպեր իշխանության սրտի օլիգարխի գլխին

«Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատեր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան մեծահարուստ գնորդ, նոր հայ բիզնեսմեն, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության հիմնադիր Նարեկ Նալբանդյանը, պարզվում է, բենզինի ու ցորենի գործ է անում։ ՊԵԿ-ը բենզինի ներկրման ընթացքում խախտումներ է բացահայտել, որի համար գործարարը մոտ 2 մլրդ դրամի տուգանք է վճարել։ Սակայն սրանով բանը չի ավարտվել։ Անցել է ժամանակ, Նարեկ Նալբանդյանի գործունեությունը ստուգելիս ՊԵԿ-ը նոր խախտումներ է հայտնաբերել՝ մեքենայությունների արդյունքում գործարարը խուսափել է հարկերից, խորամանկ սխեմաներ է մտածել, որ պետությանը վճարելիք գումարները չվճարի եւ նորից է բռնվել։ Այս անգամ բանն ավելի լուրջ է։ Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ը հարուցել է վարույթ եւ փոխանցել Քննչական կոմիտեին։ Սա «Նոր Զովքի» դեպքը չէ, որ համարձակ առաջ տանեն եւ հենց իրենք էլ հրապարակեն՝ սա իշխանությունների սրտի գործարարին է առնչվում, ուստի որոշել են շառից-փորձանքից հեռու մնալ։ Բայց գործը լուրջ է եւ անգամ գործարարին կալանավորելու հարցն է քննարկվում։

Մեր աղբյուրներն ասում են, որ Նարեկ Նալբանդյանի ելքը երկրից՝ ՍԵԿՏ-ը արդեն փակված է։ Նրա հովանավորը, ըստ հավաստի տեղեկությունների, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն է, ում շնորհիվ Նալբանդյանը կարողացել է երկար ժամանակ ջրի վրա մնալ, բայց ամեն ինչ սահման ունի։ Մենք մի քանի ժամ շարունակ փորձում ենք այս տեղեկությունը ճշտել պատկան մարմիններից։ ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ հարցը Քննչական կոմիտեի տիրույթում է՝ նրանք պետք է պատասխանեն մեզ։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, պարզվեց, տեղյակ չէ, իսկ լրացուցիչ ճշտումների համար մի քանի ժամ է պետք։ Դատախազությունում եւս տեղյակ չէին։

Մեր աղբյուրներն ասում են, որ Նարեկ Նալբանդյանը խոշոր խմբաքանակի բենզին է ներկրել, իբրև թե կատալիզատորի հեղուկ, կամ այլ երկրորդական արտադրանք ստանալու համար, բայց բենզինը ոչ թե որպես հումք է օգտագործել, այլ վաճառել է շուկայական գներով՝ խուսափելով հարկերի վճարումից։ Կա նաեւ մի դրվագ․ ջուրը բենզինի փոխարեն, ցիստերներով արտահանել են Ռուսաստան՝ ԱԱՀ-ի հետվերադարձ ստանալու նպատակով, որը օրենքի համաձայն ենթակա է վճարման արտահանողներին։ Հասցրել են Ռոստովի մարզ, թափել, հետ վերադարձել։ Սակայն այս մախինացիան կատարելիս, փաստորեն, բռնվել են և ահռելի փոխհատուցում վճարել պետությանը։ Բայց սխեման այնքան շահավետ է եղել, որ չեն կարողացել զերծ մնալ գայթակղությունից եւ էլի են կրկնել ու բռնվել։ Եւ եթե առաջին անգամ վնասը փակել են եւ պատասխանատվությունից ազատվել, այս անգամ դժվար թե դրանով պրծնեն։

Նարեկ Նալբանդյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ նրա եղբայրը՝ Աշոտ Նալբանդյանը հերքեց տեղեկությունը, ասելով․«Նման բան չի  կարող լինել։ Եղբայրս չի կարող նման խախտումներ կատարել, նա ահռելի իրավաբանական վարչություն ունի»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031