Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Արցախում մեկնարկել են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները. հարուցվել են վարչական վարույթներ․ ԱՀ պետնախարար

Երեկվանից մեկնարկել են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ շրջաններում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները այցելել են առևտրի կետեր, ևս մեկ անգամ զգուշացրել ու պարզաբանել գործող իրավակարգավորումները։ Տեսչական մարմնի կողմից հարուցվել է 5 վարչական վարույթ, իսկ հայտնաբերված խախտումները տեղում վերացվել են։

Մեկ անգամ ևս զգուշացնում ենք, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքների շրջանառության ու իրացման հատուկ կարգի խախտումը առաջացնում է վարչական պատասխանատվություն, որի համար սահմանված է տուգանք 500․000-1․000․000 դրամի չափով։

Միաժամանակ իրազեկում ենք, որ վերահսկողական դիտարկումները կրելու են ամենօրյա բնույթ, իսկ խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտները ենթարկվելու են պատասխանատվության։ Քաղաքացիներին խնդրում և հորդորում ենք ապրանքի վաճառքի՝ թույլատրելիից բարձր գին նկատելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ զանգելով 5099 կարճ համարին։

Մեր ներքին կարգապահությունը, օրենքի ու բարոյականության նկատմամբ անվերապահ հարգանքը պետք է դարձնենք կենսակերպ, որից շեղումը պետք է դատապարտելի լինի ոչ միայն պետության, այլև հանրության կողմից»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031