Մարտի 16-ին հաստատվեցին 2023-2024 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող անվճար և վճարովի ընդունելության տեղերը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հատկացված անվճար տեղերը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել են 12-ով: Նախորդ տարի ագրարային համալսարան ընդունվել էր 38 դիմորդ, որից 23-ը ՝ անվճար:
Նման իրավիճակում, երբ ագրարային համալսարան ընդունվելու դիմորդիների միակ մոտիվացիան անվճար տեղերն են, այսպիսի կրճատումն անհասկանալի: Մյուս կողմից էլ զարմանալի և անհասկանալի են ագրարային համալսարանի աննախադեպ զարգացումների վերաբերյալ բուհի ռեկտորի ու ղեկավարության ամենօրյա հավաստիացումները:


















































