Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Արդբեջանն Արցախի ներկայացուցիչներին կրկին առաջարկել է հանդիպել Բաքվում

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Արցախի ներկայացուցիչներին առաջարկել է «որպես մարտի 1-ի հանդիպման և մարտի 13-ի հրավերի շարունակություն, հանդիպել Բաքվում»:

«Որպես մարտի 1-ին կայացած հանդիպման և մարտի 13-ին ներկայացված հրավերի շարունակություն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ևս մեկ անգամ առաջարկում է հանդիպում անցկացնել Բաքվում ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում՝ քննարկելու վերաինտեգրումը, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը»,- նշվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ։

Հիշեցնենք, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների նախորդ հանդիպումը ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ տեղի էր ունեցել փետրվարի 24-ին։ Կողմերը հանդիպել էին նաև մեկ շաբաթ անց՝ մարտի 1-ին Իվանյանում (նախկին Խոջալու)։ Քննարկվել էր Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խնդիրները, ինչպես նաև Բաքվի ներկայացուցիչների կողմից Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում բնապահպանական մոնիթորինգի հնարավորությունը։ Հանդիպումներից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բացառել էր Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց:

«Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար»,- ասել էր Արցախի Հանրապետության նախագահը:

Այնուհետև Ալիևի աշխատակազմն Արցախի ներկայացուցիչներին առաջարկել էր հանդիպել Բաքվում, սակայն առաջարկը մերժվել էր

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031