Skip to main content

Կալանավորվել է Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը ՝ կաշառքի գործով, վերջինիս եղբայրը Վայքի ոստիկանապետն է | Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում և խորհրդարանում ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում և խորհրդարանում ունեցած հանդիպումների ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման և Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունների մասին տեղեկություններ։

Մարուքյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը։

Մարուքյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Բրիտանական Ջոն Սմիթ (John Smith) հիմադրամի ու Ժողովրդավարության և խաղաղության կառուցման կենտրոնի հրավերով Օքսֆորդում և Լոնդոնում մասնակցեցի մեր տարածաշրջանի մարտահրավերներին նվիրված քննարկումներին։

Այցելության շրջանակներում Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում հանդիպել եմ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց հանգամանալից ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման և Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունների մասին տեղեկություններ։

Միացյալ Թագավորության խորհրդարանում բրիտանական ուղեղային կենտրոնների համար կազմակերպված հանդիպմանը ներկայացրել եմ խաղաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի և վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունների մանրամասները, ինչպես նաև քննարկվող հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները»,- գրել է Մարուքյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031