Քննչական կոմիտեի քննիչներն այս պահին գտնվում են Ազգային ժողովում և քննչական գործողություններ են իրականացնում բոլոր այն պատգամավորների նկատմամբ, ովքեր մարտի 31-ին ներկա են եղել պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի և իշխանական պատգամավոր Վլադմիրի Վարդանյանի միջև տեղի ունեցած միադեպին։
Tert.am-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնեց, որ այս պահին էլ քննիչներն ԱԺ-ում են, քննչական գործողություններ են իրականացնում իր և այն պատգամավորների նկատմամաբ, ովքեր այդ օրը եղել են նիտին։
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի հեպ կապված ընթանում են ակտիվ քննչական գործողություններ։
«Այդ վարույթով քննությունն ակտիվ առաջ է ընթանում, իրականացվում են վարույթային քննչական գործողություններ, այդ թվում նաև առերեսումներ՝ և երեկ, և այսօր»,- փոխանցեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։















































