Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Ի՞նչ չի կարելի անել Զատկի տոնին

Զատկի տոնը քրիստոնյաների սիրելի տոներից մեկն է, քանի որ մեծ խորհուրդ ունի։ Այս տոնին ավանդական հյուրասիրությունների շարքում են տարբեր գույներով ներկված հավկիթները, ձկնեղենից պատրաստված ուտեստները, վայրի ուտելի բույսերը, քաշովիները, գինին, ինչպես նաև Զատկի թխվածքը (Кулич)։

Բազմաթիվ կարծիքներ կան այն մասին, թե ինչ չի կարելի անել այս տոնին։ Շատերը կարծում են, որ պահքից հետո կարելի անել այն ամենը, ինչ ցանկանում եք, սակայն իրականում կա մի քանի գործողություն, որ չի կարելի անել Զատկի տոնին։

1. Զատկի տոնին չի կարելի աշխատել։ Իրականում եկեղեցին չի արգելում աշխատել այդ օրը, սակայն այն աշխատանքը, որը կարող եք մեկ այլ օր անել, պետք չէ Զատկի տոնին անել։ Պետք չէ տնային խնդիրներով զբաղվել՝ լվացք անել, ինչ-որ բան պատրաստել և այլն։ Եկեղեցականները նշում են, որ խիստ արգելքներ չկան, սակայն ցանկալի չէ այդ օրն ինչ-որ աշխատանք կատարել, քանի որ այդ օրը մեծագույն տոն է։

2. Զատկի տոնին չի կարելի այցելել գերեզմանատուն։ Զատիկը բարության, ուրախության ու լույսի տոն է։ Այս օրը Քրիստոսը հարություն է առել մեռյալների միջից։ Ընդունված է կարծել, որ եթե մարդը նոր է մահացել, այս օրը պետք է գնալ գերեզման։ Իրականում դա սխալ է։ Գերեզմանատուն կարելի է այցելել միայն հաջորդ օրը, որը համարվում է մեռելոց։

3. Զատկի տոնին չի կարելի տխրել ու վատ տրամադրություն ունենալ։ Զատիկն ուրախության տոն է, այդ պատճառով էլ տխրությունն ու սուգն արգելվում է։ Այս տոնին պետք է ազատվել բացասական բոլոր մտքերից ու էներգիայից։ Ինչպես նաև` չի կարելի հայհոյել ու վիճել։

4. Զատկի տոնին չի կարելի դեն նետել ավելացած ուտելիքը։ Որպես կանոն` տոնական սեղանին սնունդ է մնում, որը չի օգտագործվել։ Պետք չէ դեն նետել այն, ինչ ավելացել է։ Այս օրն ընդունված է սննդի մնացորդները կենդանիներին ու թռչուններին տալ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031