Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Տեղեկատվական Bubble կամ Հետճշմարտություն

«Պատերազմ եղել է, ես այն տեսել եմ հեռուստացույցով»:
«Խաբեություն» գ/ֆ, ԱՄՆ, 1997

Ժամանակակից հասարակությունը կառավարվում է քաղաքական մանիպուլյացիայով, որի ազդեցությամբ ձևավորվում են որոշումների կայացման մանիպուլյատիվ տեխնոլոգիաները: Նեոլիբերալիզմի դարաշրջանում մարդու և քաղաքացու ազատություններն ու իրավունքները դարձել են «փափուկ ուժի» գլխավոր գործիքներից մեկը: Այդ գործիքը մի կողմից սահմանափակում է կառավարող սուբյեկտների գերիշխանությունը, մյուս կողմից` խարխլում ժամանակակից հասարակության ավանդական տաբուները:

Հետարդիական (պոստմոդեռնիստական) հասարակության անհատը մեկ մարդու կամքի բացահայտ գերակայությունը կամ այդ կամքի պարտադրումը մյուսներին ընկալում է որպես ամբողջատիրություն, ոտնձգություն նրա ազատության նկատմամբ: Պոստմոդեռնիստական հասարակությունում, տեղեկատվահաղորդակցական կապերի զարգացմանն ու հասարակության կյանքի տարբեր բնագավառների
վիրտուալացմանը զուգընթաց, զարգանում է հետճշմարտություն1 հասկացությունը:

Իրողություն, որի պայմաններում հասարակական կարծիքը ձևավորելիս գերակա նշանակություն ունեն էմոցիաներն ու սուբյեկտիվ համոզմունքները, այլ ոչ հստակ, ապացուցած փաստերը:
Հետճշմարտությունը տեղեկատվական հոսք է, որն ուղղված է իրականությունից տարբեր, վիրտուալ իրականության ձևավորմանը: Հետճշմարտության հիմնական գործիքակազմը ԶԼՄ-ներն են և մանիպուլյատիվ տեխնոլոգիաները:

Հասարակության մանիպուլյացիան իրականացվում է իրավունքների ու ազատությունների տեղեկատվահոգեբանական հիմքի վրա՝ մտրակի ու քաղցրաբլիթի մարտավարության սկզբունքով (իրավունքներ, ազատություններ, թույլատրություններ, արտոնություններ, խրախուսանքներ): Հետճշմարտության դարաշրջանում քաղաքական-իրավական մանիպուլյացիան անհնարին է իրականացնել առանց հետևյալ պայմանների իրացման.

1. Տեղեկատվության մատուցման առանձնահատկությունները Հասարակությանը մանիպուլացնելու կամ որևէ երևույթի վերաբերյալ ցանկալի պատկեր ստանալու նպատակով ակտիվորեն ներգրավում են տարատեսակ ԶԼՄ-ներ: Մարդիկ ենթագիտակցական մակարդակում հակված են հավատալու, որ նորությունը, լուրը օբյեկտիվ իրականության արտացոլանքն է՝ այն ամենն է, ինչ իրականում կատարվում է և չի կարող լինել խեղված կամ կեղծված: Հենց այս առանձնահատկությունն էլ ընկած է մանիպուլյացիայի հիմքում։ Խոշոր տեղեկատվական ալիքները, կազմակերպությունները ձևավորում են հասարակության պատկերացումները և վերաբերմունքը
տարատեսակ իրական ու ոչ իրական, մտացածին երևույթների մասին2 :

Այլ կերպ ասած՝ եթե դա տեսել ես հեռուստացույցով, Յութուբում կամ Ֆեյսբուքում, ապա դա է իրականությունը։ Հասարակության շրջանում տեղեկատվական հիգիենայի (տեղեկատվական գրագիտության) և տեղեկատվական
անվտանգության ցածր մակարդակը նպաստում է մանիպուլյատիվ այս գործիքի հաջող իրացմանը։

2. Քաղաքական քարոզչության հետևողականությունը

Քաղաքական գովազդն ու քարոզչությունն արդյունավետ լինելու համար պետք է իրականացնել հետևողականորեն, այլ ոչ միայն ընտրարշավների ժամանակ։ Ընտրարշավը քաղաքական քարոզչամեքենայի մի շրջան է միայն, որն ավելի արդյունավետ է դառնում, եթե միտված է ոչ թե փոխանցելու կեղծ կամ իրական տեղեկատվություն, այլ ընդամենը «թարմացնելու» հետևողականորեն «ներդրված» թեզերը։ Օրինակ՝ տասնամյակներ շարունակ կրկնվող կեղծ թեզերը, որոնք մինչ օրս չեն ապացուցվել, բացահայտվել կամ պատժվել, բայց

2 Rudinow J. Manipulation // Ethics. 1978. Vol. 88, No 4. р. 338–347.

շարունակում են «ապրել» հասարակական-քաղաքական և տեղեկատվական
դաշտերում։

3. Հանրային գիտակցության մեջ անհրաժեշտ տեղեկատվության ներդրումը Հատկանշական է, որ այդ տեղեկատվությունը գործնականում ուղղակիորեն չի վերաբերում քաղաքական օրակարգին, բայց ունի հեռահար նպատակներ.
հասարակական գիտակցության մեջ ներդրված տեղեկատվությունը մոտ ապագայում ծառայելու է տվյալ ուժի օրակարգի շահերի սպասարկմանը։

Օրինակ՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմում թշնամու հարձակման կասեցումը (այսինքն՝ հայկական զինված ուժերի հաղթանակը) որպես
պարտություն ներկայացնելը, պետության կողմից հրապարակված անվանական զոհերի ցանկին հակառակ՝ զոհվածների թվի մեծացումը։

4. Քաղաքական գործիչների, մրցակիցների որոշակի իմիջի ձևավորումը

Հայտնի փաստ է, որ մարդիկ քվեարկում են ոչ այնքան կոնկրետ քաղաքական ծրագրի, որքան թեկնածուի, անհատի կերպարի օգտին։ Հասարակությանն այլևս չեն պարտադրում խաղի նոր կանոններ, այլ միայն թեկնածուի գայթակղիչ «փաթեթավորում», որը ստանում են հասարակական հարցումների, սոցիալական ցանցերի ուսումնասիրության ճանապարհով։

Արդյունքում ընտրազանգվածը գայթակղվում է իր ենթագիտակցական մակարդակում արդեն իսկ առկա կամ ձևավորված քաղաքական գործչի կերպարով, անգամ եթե այդ կերպարը հեռու է իրական լինելուց3։

Վերոհիշյալի համատեքստում հատկանշական է այն փաստը, որ քաղաքականճանաչողական մանիպուլյատիվ այս գործիքակազմը հաջող է աշխատում հատկապես ցածր քաղաքական գիտակցություն և քաղաքացիական ինքնություն չունեցող զանգվածների պարագայում: Այս գործիքակազմն անվանում են «օրեոլի» կամ «լուսապսակի» էֆեկտ, որի արդյունքում երևույթի կամ մարդու մասին ընդհանուր տպավորությունն ազդում է նրա մասնավոր առանձնահատկությունների կամ հատկանիշների ընկալման վրա4։

3 Podjed D. We Don’t Need Another Hero! The Importance of Celebrities in the Post- Truth Era //
Traditiones. 2016. No 45 (1). р. 7–20.

4
Peterson R.D., Palmer C.L. Effects of Physical Attractiveness on Political Beliefs // Politics and the Life
Sciences. 2017. No 36 (2). р. 3–16.

Օրինակ` հաջողակ մարզիկը, հերոսը, բարեգործը, արտիստը, պարզապես շատ հայտնի մարդը կարող է նաև ընկալվել որպես հաջողակ քաղաքական գործիչ։ Եվ հակառակը՝ քաղաքական գործիչը, ում կերպարը հնարավոր է աղճատել կամ պախարակել ԶԼՄ-ների միջոցով, այլևս դադարում է ընկալվել լայն հանրության կողմից որպես «գերմարդ»՝ դառնալով խիստ խոցելի քաղաքական քննադատության դիտանկյունից։ Օրինակ` 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում իշխող էլիտայի կողմից պետական մակարդակով տարածվում էին բանակում թալանի, ամենաթողության մասին առասպելներ՝ թիրախավորելով բանակի հրամանատարական կազմը։

Արդյունքում, ինչպես և ծրագրված էր, անվստահություն առաջացավ ոչ միայն պատերազմի բովում հաղթանակներ կերտած ռազմական առաջնորդների, այլ նաև առհասարակ զինված ուժերի նկատմամբ։

5. Քաղաքական օրակարգի վրա ազդեցությունը՝ զգայուն, ցավալի իրադարձությունների, երևույթների շահարկմամբ

Օրինակ՝ հայկական իրականության մեջ մանիպուլյատիվ նպատակներով լայնորեն շահարկվում են պատմական հիշողության, Արցախյան հերոսամարտի և հերոսների թեման: Քաղաքական օրակարգի լեգիտիմացման նպատակով աղճատվում, արժեզրկվում են հերոսական դրվագները, հերոսների կերպարներն այլակերպվում են, միֆականացվում` հասարակության շրջանում անհրաժեշտ տրամադրություններ բորբոքելու, պահանջվող տեղեկատվական ֆոն ձևավորելու համար:

6. Ոչ պոպուլյար միջոցներ և բացահայտ, ոչ միշտ հիմնավորված իրավական սահմանափակումներ կիրառելիս տեղի է ունենում արժեշահային համակարգի ոտնահարում. գալիք «բարդ» որոշումների անխուսափելիության տեղեկատվական ֆոնը ձևավորելու հուզականություն արթնացնելու ու սթափ դատելու կարողությունից զրկելու համար հասարակությանը ենթարկում են նոր տրավմայի կամ դրդում վերհիշել նախկին դրվագները:

7. Իրականության վերաբերյալ ցանկալի պատկեր ստանալու նպատակով հատուկ եզրույթների ներդրումը «Ով մեզ հետ չէ, դավաճան է», «հինգերորդ շարասյուն», «մեծամասնությունը չի կարող սխալվել», «հայրենասերներն աջակցում են իշխանությանը, այլ ոչ թե

քննադատում», «իշխանությունը միշտ փորձում է, բայց նրան խանգարում են», «Ղարաբաղը վաղուց հանձնված էր»… այս բոլոր թեզերը հասարակության շրջանում շրջանառության մեջ են դրվել որոշակի գործողություններնրդարացնելու, պատասխանատվությունից խուսափելու համար։

Քաղաքական մանիպուլյացիայի այս մեթոդը սերտորեն կապված է լեզվական կաղապարների պիտակավորման, կլիշեների օգտագործման և հանրայնացման հետ։

8. Կեղծիքի լեգիտիմացումը՝ կիսաճշմարտության, հավատացյալների զգացմունքների, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, տեղեկատվական հարձակումների կանխարգելման, ճշմարտության խեղաթյուրման դեմ պայքարի պատրվակով։

9. Տարատեսակ մշակութային, միֆական կերպարների շահարկումը` արժեշահային համակարգի, կենցաղի, վարքաբանական մոդելների, սակրալ համարվող երևույթների նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու նպատակով:

10.Կեղծ իրականության ձևավորումը Այստեղ հիմնական գործիքակազմը տարատեսակ ցանցերն են` Ֆեյսբուք, Թվիթեր, Տելեգրամ, Յութուբ: Վիրտուալ տարածքում աններդաշնակ տեղեկատվական հոսքերը սովորական քաղաքացու մոտ առաջացնում են շփոթմունք ու ճշմարտությունը կեղծիքից տարբերակելու անկարողություն:

Սովորաբար տեղեկատվությունը տարածվում է այնպիսի կերպարի կողմից, ով որոշակի ազդեցություն ունի կոնկրետ զանգվածների շրջանում և նրա խոսքը ոչ միայն ազդեցիկ կարող է լինել, այլև ճշմարիտ: Օրինակ` 44-օրյա պատերազմի ընթացքում մեծ լսարան ունեցող որոշ օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում արված գրառումներն առ այն, որ ինքը տեղեկատվության է տիրապետում հայկական ԶՈՒ-ի կողմից նոր տարածքներ գրավելու վերաբերյալ: Հետագայում դա փոխարինվեց հետևյալ հնարքով՝ պաշտոնական տեղեկատվություն տարածող պաշտոնյաները

(մասնավորապես՝ ՊՆ ներկայացուցիչները) օգտվելով իրենց՝ որպես հիմնական տեղեկատվության աղբյուր ընկալումից, ոչ պաշտոնական խողովակներով տարածում էին իրականության հետ կապ չունեցող սուտ քարոզչական նյութեր։ Ընթերցողի համար այս տարբերակումը (պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվություն) խեղվում էր։

11. Մրցակցին սադրանքի ենթարկելով` նրան սեփական իմիջին վնասող գործողությունների դրդումը՝ խաղերի տեսության լայն գործիքակազմի
կիրառմամբ5:

12. Վարկանիշային տվյալների շահարկումը՝ պնդելով, որ դա քաղաքական գործիչների գործունեության միակ ճշգրիտ չափորոշիչն է:

13. «Օվերտոնի պատուհանի» լայն կիրառումը։ Վերոշարադրյալները հետճշմարտության` որպես երևույթի ու դրա մանիպուլյատիվ տեխնոլոգիաների միայն մի քանի դրսևորումներն են: Երբ հասարակության բոլոր տաբուները վերացվում են, մարդկանց զրկում են ամոթի, կարեկցանքի, ապրումակցելու կարողությունից, ստանում են հեշտ կառավարելի զանգվածներ, որոնց առաջնային պահանջմունքներն ու շարժառիթները բացառապես նյութական են:

Հետճշմարտությանը հատուկ գործիքակազմով պոպուլիստ քաղաքական գործիչները ձախողված, ոչ միանշանակ բարեփոխումները արդարացնում են քաղաքացիների համար արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու ձգտումով։ Հետճշմարտության դարաշրջանում ապրող մանիպուլյացիայի «զոհերին» բնորոշ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ հաճույքների հանդեպ սերը, հանրության կողմից հավանություն և ճանաչում ստանալու ցանկությունը, բացասական հույզերի հանդեպ վախը, ինքնուրույնության պակասը, սեփական ուժերի հանդեպ ցածր վստահությունը, ոչ ցանկալի, ցավոտ իրադարձություններից ու իրականությունից փախուստը դեպի վիրտուալ իրականություն6:

5 Диксит А., Нейлбафф Б. Теория игр. Искусство стратегического мышления в бизнесе и жизни. М.:
Манн, Иванов и Фербер, 2015, с. 464.

6 Braiker H.B. Who’s Pulling Your Strings? How to Break the Cycle of Manipulation and Regain Control of
Your Life. New York : McGraw-Hill Prof Med/Tech, 2004, р.256.

Քաղաքական նպատակների իրականացման, որոշումների արդարացման համար վերնախավը օգտագործում է վերոհիշյալ հույզերը: Հայաստանի Հանրապետության օրինակով կարող ենք փաստել, որ մեր հասարակության շրջանում լայն տարածում ունի «փախուստ իրականությունից» երևույթը` բոլոր հետևանքներով:

Դա պայմանավորված է քաղաքացիների քաղաքացիական ցածր ինքնագիտակցությամբ, պատասխանատվության վերաբերյալ աղճատված պատկերացումներով, ինչպես նաև անվտանգային, գոյաբանական վախերով: Քաղաքացիները, ունենալով վստահության ճգնաժամ, գերադասում են կյանքը այլընտրանքային իրականությունում: Դրանով է պայմանավորված վիրտուալ տիրույթում քաղաքացիական բարձր ակտիվությունը՝ ի տարբերություն իրական կյանքում տեղի ունեցող գործընթացներում մասնակցության:

Արդյունքում, ինչպես զգուշացնում էր Է. Ֆրոմը, մարդը կորցնում է իր ակտիվ, պատասխանատու դերը սոցիալական գործընթացում, դառնում լիարժեք ծրագրավորված, յուրացնում է այն, որ ցանկացած վարքագիծ, գործողություն, միտք կամ զգացողություն, ինչը չի տեղավորվում ընդհանուր պատրանքային պատկերացման կամ ծրագրի մեջ, ենթակա է մերժման` այլընտրանքային, վիրտուալ իրականության ձևավորման ճանապարհով7:

Պոստմոդեռնիստական և հետճշմարտության աշխարհում ժողովրդավարությունը, որը փափուկ ուժի ամենահայտնի ու արդյունավետ գործիքներից է, մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կարիք ունի, իսկ մանիպուլյացիան` ժողովրդավարության, ինչն էլ օգնում է ձևավորել սոցիոգենիկ, ժողովրդահաճո փաթեթավորում գրեթե ցանկացած կառավարչական որոշման համար։ Ինչպիսին հասարակության պահանջարկն է, այդպիսին էլ առաջարկն է՝ պնդում են մանիպուլյատորները, սակայն չեն նշում, որ այդ պահանջարկը ձևավորվել է արհեստականորեն՝ հենց իրենց կողմից։ Իշխանության կամ քաղաքական գործելաոճի դրական իմիջ ստեղծելու ձգտումն ուղղորդվում է ոչ այնքան որևէ խնդիր լուծելու, որքան արդեն իսկ նախապատրաստված զարգացման սցենարների իրականացման համար: Քաղաքական սցենարը իրականացնելիս հիմնական հենարան է դառնում պատրանքային թեզը առ այն, որ այդ բոլոր գործողությունների ծրագիրը ծառայում է ժողովրդին, ժողովրդի կամքի իրացումն է (օրինակ՝ «Կա՛մ վարչապետ կընտրվի «ժողովրդի թեկնածուն», կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»):

7 Фромм Э. Бегство от свободы. М. : Прогресс-Универс, 1995. с. 269.

Արդյունքում աստիճանաբար ջնջվում են, տարրալուծվում են ճշտի ու սխալի, իսկության ու ստի սահմանները։ Հետճշմարտություն եզրույթը շրջանառության մեջ է դրվել դեռևս 1992 թվականից, սակայն որպես գիտական եզրույթ ներառվել է Օքսֆորդի բառարանում միայն 2016-ին:

Հետճշմարտությունը սահմանվում է որպես հասարակական ցանկալի կարծիք ձևավորելու նպատակով էմոցիաների ու համոզմունքների գերակայություն իրական փաստերի նկատմամբ։ Այս մոտեցումը ձևավորել է հանրային կառավարման իրականացման նոր ձև՝ post-truth politics (հետճշմարտային քաղաքականություն), որի սուբյեկտները ոչ միայն ակտիվորեն կիրառում են հետճշմարտությունը, այլև իրական փաստերի խեղաթյուրմամբ իրականացնում են նախկինում չտեսնված մասշտաբների հասնող քաղաքական մանիպուլյացիա։ Հետճշմարտության դարաշրջանում մարդիկ որպես ճշմարտություն ընկալում են այն, ինչ իրենց համար առավել ականջահաճո է, մոտ է իրենց պատկերացումներին, համոզմունքներին, ինչ-որ չափով արդարացնում է նրանց՝ ի տարբերություն չոր գիտական փաստերի։ Հատկանշական է, որ հետճշմարտությունը հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից:

Այս ֆենոմենի տարածումը Ռ. ՄաքԴերմոտը կապում է քաղաքական համաճարակի (political pandemic) հետ8՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ում այդ տերմինի՝ քաղաքական համաճարակի հետ նույնականացումը հաճախակի բնույթ է ստացել մասնավորապես ԱՄՆ նախկին նախագահ Դ. Թրամփի հրապարակային ելույթների արդյունքում: Օրինակ` նախագահական ընտրարշավի ժամանակ ընտրողները կարծում էին, որ Թրամփն իրենց հետ շատ ավելի ազնիվ է, քան այդ ընտրություններում նրա մրցակից Հիլարի Քլինթոնը՝ չնայած փաստերը ապացուցում էին հակառակը։ Այսպես, վերլուծություններից մեկի արդյունքում պարզ է դարձել, որ Թրամփի կողմից արված 169 պնդումներից 129-ը եղել են կեղծ, մինչդեռ Քլինթոնի դեպքում 212-ից ընդամենը 59 էին կեղծ պնդումներ9։

8 McDermott R. Psychological Underpinnings of Post-truth in Political Beliefs // PS – Political Science and
Politics. 2019. No 52 (2). р. 218–222.

9 Clement S., Guskin E. Post-ABC Tracking Poll Finds Race Tied, as Trump Opens up an 8-Point Edge on
Honesty // Washington Post. 2016. Nov. 2.

Մասնագետներն առանձնացնում են այս ֆենոմենին բնորոշ մի քանի հիմնական առանձնահատկություններ` Առանձնահատկություն 1։ Նախ՝ հետճշմարտության քաղաքականությունը հիմնված է ոչ թե փաստերի ու օբյեկտիվ իրողությունների, այլ հույզերի ու զգացմունքների (վախ, ատելություն, չարություն և այլն) վրա, որոնք հետագայում էքստրապոլացվում են այլոց վրա։ Օրինակ` քաղաքական գործչի առանձին հայտարարությունների նեգատիվ արձագանքները ԶԼՄ-ների հմուտ մշակմամբ հեշտությամբ էքստրապոլացվում են նրա նախընտրական ծրագրի վրա:

Առանձնահատկություն 2։ Հետճշմարտության քաղաքականության փաստարկն այնպես է կառուցված, որ կամայականորեն օգտագործում է ստուգված փաստերը չճշտված կամ մերկապարանոց պնդումների մեջբերման ժամանակ։ Պաշտոնական վիճակագրական տվյալները կարող են հմտորեն օգտագործվել ցանկալի պատկեր ստանալու համար և պարտադիր չէ, որ այդ ցանկալի պատկերը աղերս ունենա մեջբերված վիճակագրության հետ։

Առանձնահատկություն 3։ Հետճշմարտության քաղաքականությունը հենվում է շարունակականության, անհրաժեշտ տեղեկատվության շրջանառության, այն բնակչության գիտակցության մեջ ներդնելու, հաստատելու վրա, անգամ եթե այդ տեղեկատվությունը հիմնականում սուբյեկտիվ, կեղծ, գնահատողական բնույթ է կրում, իսկ քննադատությունն ու հակափաստարկները հետճշմարտության քաղաքականության մեջ անտեսվում են կանխակալ յուրացման ֆենոմենի միջոցով

(biased assimilation)10։

Առանձնահատկություն 4։ Համառություն (coherence), որը ներառում է ներքին հետևողականությունը, տրամաբանական և ճշմարտանման տեղեկատվությունը: Առանձնակի կարևորություն ունի նաև նյութի պարզությունն ու մատչելիությունը, քանի որ հենց դա է նպաստում տեղեկատվության յուրացմանը, վերահեռարձակմանը, վերապատմելուն կամ պարզապես ծանոթների հետ կիսվելուն, ինչն էլ ապահովում է ցանկալի տեղեկատվության լայն տարածում և պարբերական շրջանառություն:

10 Charles L., Ross L., Lepper M. Biased Assimilation and Attitude Polarization // Journal of Personality and
Social Psychology. 1979. No 37 (11). р. 2098–2109.

Առանձնահատկություն 5։ Տեղեկատվության կեղծ հուսալիությունը (credibility), ինչը ստանում են տեղեկատվության սկզբնաղբյուրի պատրանքային կամ թվացյալ հեղինակության, հանրայնության ու վստահելիության շնորհիվ:

Առանձնահատկություն 6։ Տեղեկատվության ընկալման և գնահատման տարածականությունը: Տվյալ չափանիշն ընդգծում է, որ որքան մեծ թվով մարդիկ են կիսում տվյալ դիրքորոշումը, այնքան ավելի ճշմարտանման կամ ճշմարիտ է այն
թվում` «բոլորը դա գիտեն, բոլորը ասում են» սկզբունքով։ Առանձնահատկություն 7։ Հիմնավորումը կամ հիմնավորվածությունը, ինչը նշանակում է, որ տվյալ տեղեկատվությունն ունի բավարար ապացուցողական բազա: Միաժամանակ, ներկայացրած ապացուցողական բազան կարող է լինել շատ հարաբերական, սուբյեկտիվ և ենթարկվել տարատեսակ գործոնների էական ազդեցության։

Ըստ Ն. Շվարցի և Է. Նյումանի տեղեկատվության գնահատման մոդելի` մարդիկ հակված են գնահատել տեղեկատվության ճշմարտացիությունը երկու եղանակներից մեկով. նրանք ապավինում են կա՛մ դրան առնչվող փաստերին և այլ
ստուգված գործոններին, ինչը զգալի ջանքեր է պահանջում, կա՛մ տվյալ տեղեկատվությունը հեշտ և արագ յուրացվող է11։ Բնական է, որ երկրորդ ճանապարհը հասարակության շրջանում գերիշխում է:

Հետճշմարտության քաղաքականության տարածումն ունի հեռահար հետևանքներ. այն ոչ միայն խեղաթյուրում է իրական քաղաքական իրավիճակը պետությունների ներսում և միջազգային ասպարեզում, այլև փոխում է
հասարակության վերաբերմունքը հենց գիտության և գիտականորեն հիմնավորված փաստերի նկատմամբ։ Քաղաքացիները ձևավորում են տեղեկատվական փուչիկ
(bubble), որից իրենց դուրս բերելը դասական քաղաքական հաղորդակցության գործիքակազմով դառնում է շատ բարդ։

Հետճշմարտության տարածման դեմ պայքարի միջոցներից կարող ենք առանձնացնել հետևյալները. անհրաժեշտ է կիրառության մեջ դնել տեղեկատվական պայքարի ոչ միայն ավանդական, այլև ոչ ավանդական նորագույն գործիքները,

11 Schwarz, N., Newman, E. & Leach, W. (2016) Making the Truth Tick and the Myths Fade: Lessons from
Cognitive Psychology. Behavioral Science & Policy. 2(1). pp. 85–95.

անհրաժեշտ է ապահովել իրական տեղեկատվության տարածումը առաջին հերթին ձևավորված տեղեկատվական փուչիկներում, այլ կերպ ասած՝ մուտք գործել մոլորեցված անհատների տեղեկատվական տիրույթ և ամենակարևորը՝ բացառել ստի դեմ ստով, պոպուլիզմի դեմ պոպուլիզմով կամ հետճշմարտության դեմ նոր հետճշմարտությամբ պայքարելու գայթակղությանը տրվելը. հետճշմարտության դեմ պայքարի միակ գործուն միջոցը իրական ճշմարտության տարածումն է՝
տեղեկատվության սպառողին հասու և հետաքրքիր ձևաչափով, լեզվամտածողությամբ ու գործիքակազմով։

«ԼՈՒՅՍ հիմնադրամ» գրառմամբ հրապարակված նյութը պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերով։ Հրապարակված նյութի բոլոր իրավունքների բացառիկ իրավատերը «ԼՈՒՅՍ» հիմնադրամն է։ Նյութի ամբողջական կամ դրանից քաղվածքների վերարտադրումը թույլատրվում է իրականացնել միայն «ԼՈՒՅՍ հիմնադրամ» գրառման և համապատասխան ակտիվ հղման տեղադրման պայմանով՝ պահպանելով «ԼՈՒՅՍ» հիմնադրամին պատկանող նյութերի օգտագործման կարգը։

«ԼՈՒՅՍ հիմնադրամ»

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031