Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Հայաստանում կանայք 6 ամսով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն կունենան. պատվովճարը՝ 1 մլն դրամ

ՀՀ կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

Քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ փաթեթով նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ:

«Սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից դիմումի ներկայացման, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

Մասնավորապես, կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կազմում է 6 ամիս։ Կարգավորվում են իգական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացելու ժամկետները այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լինի ամբողջ ծավալով իրականացնել նրանց զիվորական հաշվառման և առողջական վիճակի գնահատման գործընթացը»,- նշեց Պապիկյանը:

Նա նաև հավելեց, որ պարտադիր ծառայության դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում ընտանեկան պայմաններից ելնելով տարեկետման և վաղաժամկետ արձակման հիմքերը։ Կարգավորումը սահմանվել է այն տրամաբանությամբ, որ ծառայության վեցամսյա ժամկետի պայմաններում դա անիմաստ է, քանի որ նման պայմանների հնարավոր առկայությունն ստուգվում է մինչ զորակոչվելը։ Միևնույն ժամանակ Սուրեն Պապիկյանը նշեց, որ մինչև զորակոչի օրը դիմում ներկայացրած իգական սեռի ներկայացուցիչները հնարավորություն ունեն հրաժարվելու ծառայությունից:

Փաթեթը սահմանում է վեցամսյա պարդադիր զինծառայություն, որը կազմակերպվելու է ուսումնական զորամասերում։ Վեցամսյա զինվորական ծառայությունից հետո քաղաքացիները կստանան 1 մլն դրամ պատվովճար։ Առողջական պատճառներով վաղաժամկետ զորացրվելու դեպքում պատվովճարը կսահմանվի ըստ փաստացի ծառայած ամիսների։

«Իրավունք են ունենալու վեցամսյա ժամկետը լրանալու հիմքով զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել հինգ տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության», — հավելեց Սուրեն Պապիկյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031