Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ մենք այսօր ապրում ենք անվտանգության ճգնաժամ և սրա պատասխանատվությունից ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել:
Փաշինյանն Ազգային Ժողովի իր ելույթում նաև պատասխանեց իշխանության հեռացման կոչերին և ասաց, որ իշխանությունը հեռացել է. «Շատ ներկաներ այստեղ նստած են իշխանության հեռացման շնորհիվ»:
Նա ընդգծեց, որ իրենք հեռացել են, բայց չեն փախել:
«Մենք ժողովրդին ասել ենք մեր տեսակետը սա է, թող ընդդիմությունը գա ու իր տեսակետը ասի. ժողովուրդն էլ դատավոր է եղել»,-ասաց Փաշինյանը:
Վերջինս նաև անդրադարձավ բանակի սպառազինությանը ֆինանսական միջոցներ ուղղելու կոչերին. «Ո՞վ է ասել, որ եթե մենք այսօր 5 կամ 2 մլրդ տանք բանակին կամ մեր ցանկացած պետական կառույցին, էդ կառույց ի վիճակի է ծախսել: Մենք էստեղ ֆունդամենտալ խնդիրներ ունենք: Մենք այսօր չենք կարողանում այդ գումարները ծախսել օբյեկտիիվ և սուբյեկտիվ պատճառներով»:
Փաշինյանի խոսքով՝ պետք է հասկանալ, թե խոսքն ինչ անվտանգության ճգնաժամի մասին է։
«Դա մեր անկախության օրոք ստեղծված անվտանգային ճարտարապեության ճգնաժամն է, այս ճգաժամը 2020 թվականին չի ստեղծվել, ստեղծվել է ավելի շուտ: Այո՛, հոկտեմբերի 27-ն էլ անվտանգայն ճարտարապետության խորքային ու լրջագույն ճգանաժամ էր: Էդ ճգնաժամը 2011-ին է եղել, 2016-ին: Ոչ մեկ այսօր չի հիշում»,- նշեց նա:















































