Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Հայկական «Ագրո-ֆուդ» ապրանքանիշի արտադրանքը Wildberries հարթակի ապրանքների հիթերից է

2023-ի հունվարից մարտ ամիսներին ավելի քան 50 նոր հայկական ապրանքանիշեր են մուտք գործել Wildberries առցանց առևտրի հարթակ, և հարթակում գրանցված հայկական ձեռներեցների ընդհանուր թիվը հասել է 1458 վաճառողի։ Պլատֆորմում հայկական արտադրանքի վաճառքի ծավալները նշված ժամանակահատվածում աճել են 1,5 անգամ և կազմել 352 մլն ռուբլի (մոտ 4,3 մլն դոլար)։
Ընկերության տվյալներով՝ գնորդների շրջանում ամենաշատ պահանջարկ ունեցող ապրանքներն են եղել խաղալիքները, տոների, առողջության և տան համար անհրաժեշտ ապրանքները, ինչպես նաև սնունդն ու հագուստը։ Իսկ նոր վաճառողներ ամենից շատ հայտնվել են կոսմետիկայի, կենցաղային ապրանքների և աքսեսուարների սեգմենտներում։
Այս սեզոնի ամենաօրիգինալ ապրանքներն են Dream House ապրանքանիշի նախաճաշի քառամաս թավաները, Light Your Home ապրանքանիշի սիրային ուղերձով խոսող մոմը: Ապրանքներից հիթ են դարձել հայկական արտադրության «Ագրո-ֆուդ» ապրանքանիշի բնական մրգային կոմպոտները և Rifruit ապրանքանիշի առանց շաքարի և ներկանյութերի չրեղենը, որոնք ևս արտադրվում են Հայաստանում։
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին, 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ, վաճառքի աճի ամենաբարձր դինամիկա ունեցող տեղական արտադրանքի կատեգորիայում առաջատարներն են.
• Խաղալիքներ (+773%),
• Առողջապահական ապրանքներ (+302%),
• Կենցաղային ապրանքներ (+267%),
• Հանգստի համար ապրանքներ (+227%),
• Կոսմետիկա և օծանելիք (+245%),
• Տան համար պարագաներ (+143%),
• Երեխաների սպիտակեղեն (+131%),
• Ապրանքներ (+124%)։
Ընկերությունը նաև նշում է, որ երկրում լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը և 2022-ի ապրիլին Երևանում առաջին Wildberries լոգոկենտրոնի գործարկումը հնարավորություն են տվել նախորդ տարվա համեմատ միջինը 40 ժամով ավելացնել երկրի բնակիչներին պատվերների առաքման արագությունը։ Տեղացի ձեռնարկատերերն իրենց հերթին կարողացել են ավելի արդյունավետ կառավարել լոգիստիկան, մեծացնել վաճառքը և ընդլայնել իրենց արտադրանքի տեսականին շուկայում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031