Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին

Լրահոս

Դատվելnւ եք նաև դուք առնվազն հանցավnր անգործության համար. Մեսրոպ Առաքելյան

Ապրելու Երկիր Կուսակցություն համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
Երեկ ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ

— բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են Հոկտեմբերի 27-ի համար, դատվելու են,
— բոլոր նրանք, ովքեր հրամայեցին կազմակերպել Մարտի 1-ին ՀՀ քաղաքացիներին Երևանի կենտրոնում գնդակահարել, դատվելու են,
— բոլոր նրանք, ովքեր զինվորի հացն են գողացել, ժամկետանց հրթիռներ են գնել, քրեական բարքեր են ներմուծել բանակ, այդպիսով թուլացնելով բանակը, դատվելու են,
— բոլոր նրանք, ովքեր պետական գնումներին մասնակցելով իրենց խնամի-բարեկամների հետ միասին թալանել, ունեզրկել են Հայաստանի քաղաքացիներին, դատվելու են և դատվում են։
Այս խոսքերը լսում ենք արդեն հինգ տարի ու շարունակում է արդիական մնալ մի պարզ հարց՝ ե՞րբ։Արդեն հինգ տարի է՝ Հայաստանի նորագույն պատմության քաղաքական երկու ողբերգությունները շարունակում են մնալ չբացահայտված, և չկա որևէ անձ, որը դատապարտված է այդ հանցագործությունների բացահայտման արդյունքում։

Հինգ տարի է՝ չկա դատարանի ուժի մեջ մտած գեթ մեկ վճիռ, որով գեթ մեկ նախկին պաշտոնյա դատապարտվել է թալանի համար։ Եվ այս ամենի կողքին նաև մեկ այլ հարց է առաջանում․ ու՞մ համար էր ընդունվել 2018թ․ նոյեմբերի 1-ի համաներման մասին օրենքը, որը նաև տարածվում է երկիրը թալանելու հոդվածների վրա։
Իհարկե, բոլոր հանցագործները դատվելու են, եթե կատարած հանցագործությունների վաղեմության ժամկետները ձեր շնորհիվ դեռ անցած չլինեն։ Դատվելու եք նաև դուք, առնվազն հանցագործներին չդատելու հանցավոր անգործության համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031