Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է արել

 Բելգորոդի մարզ ներխուժած ուկրաինական ազգայնական կազմավորումները ջախջախված են, ոչնչացվել է ավելի քան 70 ահաբեկիչ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը նշել է, որ Կիևի ռեժիմը, պարտություն կրելով Արտյոմովսկ քաղաքում, անցել է խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական գործողությունների իրականացմանը:

«Մայիսի 22-ին «Կոզինկա» միջազգային անցակետի, ինչպես նաև Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի մի շարք այլ քաղաքացիական օբյեկտների ինտենսիվ հրետակոծությունից հետո ուկրաինական ազգայնական կազմավորման ստորաբաժանումը ներխուժել է ՌԴ տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հակաահաբեկչական գործողության ընթացքում ավիացիայի հարվածների, հրետանու կրակի և Արևմտյան ռազմական օկրուգի` պետական սահմանը ծածկող ստորաբաժանումների ակտիվ գործողությունների շնորհիվ ազգայնական կազմավորումները արգելափակվել և ջախջախվել են:

Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ ողջ մնացած ազգայնականները հետ են շպրտվել Ուկրաինայի տարածք, որտեղ նրանց ուղղությամբ շարունակվել է կրակային խոցումը մինչև ամբողջական չեզոքացումը։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով` ոչնչացվել է նաև չորս մարտական զրահապատ մեքենա և հինգ պիկապ։

Ավելի վաղ ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Ուկրաինայի կողմից գնդակոծությունների և կվադրոկոպտերից պայթուցիկ սարքերի նետման հետևանքով 12 մարդ է վիրավորվել։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031