Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Մի՛ շարունակեք, լռեք և լսեք․ էս ի՞նչ բան էր․ Անդրանիկ Քոչարյանի ու Գեղամ Մանուկյանի միջև լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ)

Որևէ զինվորականի որևէ մեկն իրավունք չունի վարկաբեկել, զինվորականն ինքը պետք է այնպիսի կյանք ապրի, որպեսզի իրեն որևէ մեկը չկարողնա վարկաբեկել։ Մենք ունեցել ենք նման զինվորականներ, որոնք փառահեղ անցյալ ունեն, բայց նաև անկումներ են ունեցել որոնք ողբերգական են եղել թե՛ իրենց ընտանիքների համար, թե՛ մեր պետության։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։

Գեղամ Մանուկյանը փորձեց արձագանքել այս դիտարկմանը, սակայն Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ Մանուկյանին ձայն չի տվել և վերջինս ընդհատում է իր ելույթը։

Այս դիտարկումից հետո պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց։

«Ձայն տալու հարց չէ, արձագանքի հարց է։ Ձեր ելույթը թող նվիրված լինի օրենքի նախագծին, ոչ թե իմ ասածներին։ Սովորություն դարձրեք ընդհանրապես ելույթներին մի արձագանքեք», — ասաց Մանուկյանը, ինչին ի պատասխան Քոչարյանը պահանջեց լռել ու այլև չշարունակել։

«Պարո՛ն Մանուկյան, մի՛ շարունակեք, Դուք հիմա ինձ խանգարում եք։ Հիմա ես խոսում եմ, Դուք աշխատեք լռել և լսել։ Ես լռել և լսել եմ ձեզ», — ասաց Քոչարյանը։

Ընդդիմադիր պատգամավորի այն դիտարկմանը, որ ինքը չի կարող լռել, երբ կարգը խախտվում է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․

«Կարգը չի խախտվել։ Կարգի խախտման մասին Ձեզ առանձին արտահայտվելու հնարավորություն կտամ։ Էս ի՞նչ բան էր»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031