Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

«Փաստ». Սամվել Բաբայանը փակուղում է հայտնվել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ստեղծված անվտանգային լարված իրավիճակին զուգահեռ Արցախում ներքաղաքական ինտրիգները շարունակվում են։ Ինչպես հայտնի է, օրերս Արայիկ Հարությունյանը հանդես եկավ ուղերձով, որտեղ, ի թիվս այլ կետերի, առանձին անդրադարձ կար ներքաղաքական գործընթացներին։ Մասնավորաբար, Հարությունյանը նշել էր, որ ճգնաժամային ծանր իրադրությամբ պայմանավորված՝ դադարեցնում է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաև վերջին օրերին ԱԺ նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները:

Կարի մեքենաներ, Օվերլոկներ, Ասեղնագործող մեքենաներ

Նաև ընդգծել էր, որ պատրաստ է բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության, որի ինստիտուցիոնալ հիմնական հարթակը Անվտանգության խորհուրդն է: Այս կերպ նա փաստացի ակնարկում է, որ Արցախի պետական կառավարման համակարգում նոր կառույց ստեղծելու մասին գաղափարը հօդս է ցնդում։

Ի դեպ, հատկանշական է, որ Սամվել Բաբայանին քաղաքական քննարկումներ անցկացնելու առաջարկն արել էր Հարությունյանի թիմակից Արթուր Թովմասյանը. թերթի տեղեկություններով, Թովմասյանը դա արել է Սամվել Բաբայանի դրդմամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարությունյանի հայտարարության նշյալ կետն ուղղակիորեն հասցեագրված էր Բաբայանին, որն ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ է իրականացնում Արցախում՝ հանդիպելով հանրության տարբեր շերտերի հետ։

Արցախյան մեր աղբյուրը հայտնում է, որ Բաբայանը, որն իր վերջի հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե պատրաստվում է 10 օրից նոր հանրահավաք կազմակերպել, այս փուլում «պաուզա» է վերցրել և փորձում է թեման շրջանցել, քանզի հասկացել է, որ հանրահավաքին մարդ չի հավաքվելու, և հերթական անգամ այն ձախողվելու է։
Թերթի տեղեկություններով, Բաբայանն այսօր Արցախում փաստացի ոչ մի աջակցություն չունի, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական, այլև հանրային տիրույթում, իսկ միակ քաղաքական «կռիշը» Նիկոլ Փաշինյանն է, որն իր տեղեկատվական բլոկի միջոցով փորձում է հանրային տիրույթում Բաբայանին «հարց լուծող» ներկայացնել և որպես միֆական կերպար մատուցել։

Մեր տեղեկություններով, Բաբայանին Փաշինյանն է հորդորել, որ Արցախի ներսում կարող է իշխանություն վերցնել, իսկ Հարությունյանի կողմից իրականացված քայլերից հետո Բաբայանը հայտնվել է փակուղում և չգիտի իր հետագա քայլերի հաջորդականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031