Ռուբեն Վարդանյանի բազմաթիվ ծրագրերը Հայաստանում բոլորին է հայտնի, բայց կան նաև մի շարք ծրագրեր, որոնք մինչև այժմ չեն դարձել իրականություն ոչ կոմպետենտ իշխանությունների պատճառով։
Մոտ 10 տարի է՝ Ռուբեն Վարդանյանի կողմից տարբեր ժամանակների տարբեր իշխանություններին է ներկայացվել Երևանի համար կարևորագույն մի ծրագիր, որը ամբողջովին կփոխեր քաղաքի զարգացումը։
Նախագիծը ներառում է՝
✅️Կասկադի վերին հատվածի վերակառուցում՝ ժամանակակից լուծումներով ու հնարավորություններով։
✅️Կասկադի թանգարանային հատվածի ընդլայնում։
✅️Կասկադի վերին հատվածի մոտ Հին քաղաքի թաղամասի ստեղծում։
✅️Կասկադով դեպի վերև ֆունիկուլյորի կառուցում, այնուհետ ճոպանուղի՝ դեպի Հաղթանակի զբոսայգի, այնտեղից էլ Նորքով Էրեբունի թանգարան։
✅️ Էրեբունի թանգարանի վերածնունդ, որով նախ, մեր հնագույն պատմությունը ավելի հասանելի կդառնա լայն հասարակությանը, բացի այդ ևս, մեկ զբոսաշրջային այցեքարտ կավելանա։
✅️Հաղթանակի զբոսայգու վերակառուցում՝ միջազգային չափորոշիչների կիրառմամբ, հագեցվածությամբ և հին զբոսայգու դիմագծի պահպանմամբ։
Առաջիկայում կներկայացնենք նախագծի մանրամասները, որը էապես փոխելու է Երևանի դիմագիծը ինչպես երևանցիների, այնպես էլ հյուրերի համար։
#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԵրևան















































