Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու․ խաբելով, մանիպուլացնելով իշխանության ղեկին հայտնված մարդը պետք է հասկանա՝ չի մարսելու, թույլ չենք տալու․ Իշխան Սաղաթելյան

24-ժամյա նստացույցի նպատակն է վերջ դնել երկակի ստանդարտներին։ Արցախը գտնվում է հումանիտար աղետի, էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգի առջև, իսկ միջազգային հանրությունն ընդամենը բավարարվում է լոկ հայտարարություններով, երբեմն ընդունված բանաձևերով, բայց դրա արդյունքում Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Լրագրողի հարցին, թե ինչ պահանջ ունեն ցուցարարները ՌԴ-ից, քանի որ նստացույց է իրականացվում նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց, Սաղաթելյանը պատասխանեց, որ իրենք մեծապես կարևորում են ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում, սակայն ունեն հստակ պահանջ։

«Մենք գտնում ենք, որ ռուս խաղաղապահներն ունեն մեծ առաքելություն և պետք է քննարկենք նաև ժամկետի երկարացման հարցը, բայց սրանով հանդերձ մենք ունենք նաև շատ հստակ պահանջ, որովհետև ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունն է նաև ապահովել Լաչինի միջանցքի անխափան ընթացքը։ Այս իմաստով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մենք ունենք ակնկալիք», — ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ իրենք չեն ակնկալում, որ ակցիան անմիջապես կլուծի խնդիրները, սակայն բողոքի ձայն բարձրացնելն առնվազն անհրաժեշտություն է, քանի որ շուրջ 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախը վերջին 10 օրվա ընթացքում տոտալ շրջափակման մեջ է, կա դեղորայքի ու սննդի խնդիր, իսկ մարդիկ կանգնած են ցեղասպանության ու էթնիկ զտման վտանգի առջև։

Դիտարկմանը, որ բազմաթիվ քննադատություններ են հնչում ակցիան միջազգային կազմակերպությունների, այլ ոչ թե ՀՀ կառավարության դիմաց անցկացնելու վերաբերյալ, Սաղաթելյանը պատասխանեց, որ միջազգային կազմակերպությունների դիմաց ակցիա իրականացնելը դեռ չի նշանակում, որ իրենք բավարարված են կառավարության գործունեությամբ։

«Մեկ անգամ ևս պնդում ենք, որ մենք այս օրին հասանք Հայաստանի օրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում։ Իրենք են բերել հասցրել այս վիճակին։ Ամենևին չի նշանակում, որ վաղը բողոքի ակցիաներ չենք անելու Կառավարության, ԱԳՆ-ի դիմաց, որովհետև մեզ համար ակնհայտ է՝ քանի կա օրվա այս անհայրենիք, անսրբություն, դավաճան և կապիտուլյանտ իշխանությունը մեր վիճակը գնալով ավելի է վատանալու», — նշեց նա՝ հավելելով, որ իրենք քննադատողների ձեռքը չեն բռնել, սակայն միևնույն է որևէ մեկը չի շտապում քայլեր ձեռնարկել։

Ըստ Իշխան Սաղաթելյանի, ընդդիմություն իսկապես անելիք ունի և ժողովրդին համախմբելու ու համահայկական անհնազանդության կազմակերպելու հարց ունի, որն արդեն օրակարգում է։ Ճշտող հարցին՝ արդյոք առաջիկայում կլինեն նոր գործողություններ, պատգամավորը դրական պատասխան տվեց՝ շեշտելով, որ փողոցային պայքարի պասիվությունը պետք չէ դիտարկել, որ իրավիճակին իրենք հարմարվում են կամ անելիք ու ասելիք չունեն։

Անդրադառնալով հարցին, թե ինչու չի ստացվում համախմբել ժողովրդին Արցախի ու Արցախում ցեղասպանությունը կանխելու հարցի շուրջ, Սաղաթելյանն ընդգծեց, որ ներկայիս իշխանություններն այս ընթացքում կարողացել են զարգացնել տարածված թեզն ու հասարակության որոշ շերտերին համոզել, որ հարկավոր է Արցախը հանձնել, որպեսզի Հայաստանը հնարավոր լինի փրկել։

«Այս իմաստով կա պրոպլեմ՝ համահայկական զորաշարժ անելու, ամբողջական համախմբում ունենալու և շատ հստակ արձանագրելու, որ օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ Այս մարդը, ով հայտնվել է իշխանության ղեկին ժողովրդին խաբելով, մանիպուլացնելով և նախընտրական շրջանում այլ բան խոստանալով, պետք է հասկանա, որ չի մարսելու, թույլ չենք տալու։ Մեր բոլորի խնդիրն է այսօր կանխել մեր երկրի գլխին կանգնած նոր կապիտուլյացիան։ Դա կարող ենք կանխել միայն ուժ ցույց տալով, համախմբվելով և օրվա իշպանությանը, մեր թշնամի երկրներին, բարեկամ ու ոչ բարեկամ երկրներին շատ հստակ ասելով, որ նա լեգիտիմ չէ, իրավունք չունի երկիրը տանել նոր զիջումների և չի մարսելու։ Այս ամենը կանխելու, կասեցնելու, իսկ ինչ-որ տեղ նաև խաղաքարտերը խառնելու համար մենք մի ճանապարհ ունենք ու պիտի գործենք։ Դա մեր ժողովուրդն է ու պայքարը», — եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց մեկնարկել են Հայ Հեղափոխական Դաշնակցության նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը, որոնք կրում են «SOS Artsakh» խորագիրը։ Նստացույցերի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի ամբողջական շրջափակման դադարեցման ուղղությամբ։

Ցուցարարներն իրենց հետ բերել են Արցախի Հանրապետության դրոշները, ինչպես նաև «Բացեք կյանքի ճանապարհը», «Գործելու պահը հիմա է», «Արցախում 120,000 մարդ է ապրում», «Առանց Արցախ չի լինելու նաև Հայաստանը» և նմանատիպ այլ գրություններով պաստառներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031