Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

«Փաստ». Ի՞նչ շրջադարձ է տեղի ունեցել ավտոբուսների ձեռքբերման գործում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ կառավարությունն ընդունել է «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» որոշում, որով, ըստ պաշտոնական հաղորդագրության, «հնարավոր կլինի համապատասխան պայմանագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանին մատակարարել թվով 30 հատ նոր ավտոբուս պայմանագրում նշված գնով»։ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ առանց գնային փոփոխությունների 150 ավտոբուսի փոխարեն ձեռք է բերվում 180 ավտոբուս: Այսինքն, արդեն փոխանցված 6,6 մլրդ դրամով ձեռքբերված 150 ավտոբուսին ավելանում է ևս 30-ը, ինչը նշանակում է, որ մեկ ավտոբուսի գինը 44,2 մլն դրամից դարձել է 36,9 մլն դրամ:

Ի դեպ, նշենք, որ մոտ երեք ամիս առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրառում էր կատարել՝ անդրադառնալով փոխարժեքի նվազման արդյունքում առերևույթ 1,4 մլրդ դրամի չարաշահման խնդրին, որը, հետաքրքիր «զուգադիպությամբ», հենց նշյալ 30 ավտոբուսի իրական արժեքն է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ, ըստ այդմ, փաստաբան է վարձել նաև Երևանի նախկին քաղաքապետ, հիմա վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանը:

Ըստ մեր տեղեկությունների, խոսքը հայտնի փաստաբան Արամ Օրբել յանի մասին է: Ի դեպ, ըստ մեր իշխանական աղբյուրների, Սարգսյանը որոշ տեղերում ակնարկել է, որ եթե գործն ամբողջովին փորձեն բարդել իր վրա, կարող է իշխանությունների համար, մեղմ ասած, ոչ հաճելի բաներ խոսել սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրությունների շեմին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031