Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Սաղաթելյանը շարունակել է քաղաքական խորհրդակցությունները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ՝ հանդիպելով Վիտանովին, Մավրիդեսին, Սոլեին և Պապանդրեուին

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շարունակել է քաղաքական խորհրդակցությունները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ՝ հանդիպելով Պետեր Վիտանովին (Բուլղարիա), Կոստաս Մավրիդեսին (Կիպրոս), Ժորդի Սոլեին (Իսպանիա) և Նիկոս Պապանդրեուին (Հունաստան)։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը։

«Հանդիպումների ընթացքում Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հանգամանորեն ներկայացրել են արդեն յոթ ամիս շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, անվտանգությանն առնչվող մարտահրավերները, Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության էությունն ու դրսևորումները։

Իշխան Սաղաթելյանը կարևորել է Եվրոպական Միության գործադիր իշխանության կողմից ադրբեջանական ագրեսիային հասցեական և գործուն արձագանքի անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա առնվազն անհրաժեշտ է նման շարունակական գործողությունները զսպելու համար:

Մտքեր են փոխանակվել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ճանաչելու ուղիների վերաբերյալ, որպես հակամարտության լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գրավական։

Սաղաթելյանը նաև փոխանցել է, որ հակամարտության ցանկացած լուծում, որը կանտեսի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, հայ ժողովրդի կողմից չի ընդունվելու։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու քաղաքական խորհրդակցություններն ու փոխադարձ այցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031