Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը նախազգուշացում է ստացել Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին սպառնալիքների համար

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի և Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի գրասենյակները դատապարտել և անընդունելի են որակել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի պահվածքը: Նս սպառնալիքներ է հնչեցրել Եվրոպական խորհրդարանի՝  Հայաստան այցելած և տեղում Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին ծանոթացած պատգամավորների հասցեին։ Վագիֆ Սադիգովը «Թվիթեր»-ում ԵԽ պատգամավորների հասցեին արված սպառնալից գրառման համար կանչվել է Արտաքին կապերի եվրոպական ծառայություն, հայտնում է «Արմենպրես»-ը։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ Սադիգովը գրառում էր արել «Թվիթեր»-ում՝ սպառնալիքներ հնչեցնելով ԵԽ պատգամավորների հասցեին։ Նա տեղադրել էր ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի պատկեր և նկարագրություն՝ հետևյալ մակագրությամբ.«Նրանք գիտեն, թե ինչ են անում պաշտպանվելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մետր կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից…»։

Թեմային անդրադարձել էր OC Media լրատվական հարթակը՝ մեջբերելով ԵՄ խոսնակի և Հայաստան այցելած պատվիրակության ղեկավար, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոյի արձագանքները Սադիգովի գրառմանը։ Եվրոպական Միության խոսնակն ընդգծել էր, որ դատապարտում են նման պահվածքը, որը հարիր չէ ԵՄ-ում հավատարմագրված դեսպանին։

Ադրբեջանի դեսպանի սպառնալից գրառմանն անդրադարձել է նաև Euobserver-ը, որը զրուցել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավոր Նատալի Լուազոյի հետ, որն էլ ղեկավարել էր Հայաստան այցելած ԵԽ պատվիրակությունը։

Լուազոն հայտնել է, որ Սադիգովի գրառման վերաբերյալ նամակներ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին և ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի մամուլի խոսնակը պատասխանել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին ուղղված ցանկացած սպառնալիք անընդունելի է։ «Մենք ուսումնասիրում ենք այս հարցը»,- ասել է Մեցոլայի խոսնակը։

ժոզեպ Բորելի գրասենյակից նշել են, որ Արտաքին կապերի Եվրոպական ծառայությունն այդ գրառման հետ կապված կանչել է Ադրբեջանի դեսպանին և նրան հստակ ասել, որ ակնկալում են, որ դա վերջին անգամը կլինի, երբ ադրբեջանական դիվանագիտության կողմից նման անհարգալից վերաբերմունք կդրսևորվի ԵՄ-ի ինստիտուտների և դրանց ներկայացուցիչների նկատմամբ։

Նատալի Լուազոն հավելել է, որ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի սպառնալից ու վիրավորական գրառումը միակը չէ Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին՝ հստակեցնելով, որ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ էլ նրանց կոռումպացված են անվանել։ Լուազոն ընդսգծել է, որ անձամբ Ադրբեջանի նախագահն էլ նման հռետորաբանություն է օգտագործում։

Հիշեցնենք, որ Սադիգովը մեկնաբանություն էր թողել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանի գրառման տակ, ով Թվիթերում հայտնել  էր Եվրախորհրդարանի պատգամավորների այցի մասին՝ մեջբերելով Ադրբեջանին ուղղված նրանց կոչն առ այն, որ Ադրբեջանը պետք է «անհապաղ հեռանա Հայաստանի տարածքից և հարգի իր միջազգային իրավական պարտավորությունները, այդ թվում՝ դադարեցնի Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031