Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք չկա

Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գրում է.

Թեպետ անիմաստ է ապացուցել ակնհայտ բաները, սակայն կրկին մեկ ապացույց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և հետապնդվում է վարչապետի աթոռին հայտնված կապիտուլյանտի ուղիղ ցուցումով:
Դեռևս անցյալ տարվա դեկտեմբեր ամսից պահանջում եմ քննիչից իրականացնել Արմեն Աշոտյանի առերեսումները իր դեմ վկայած անձանց հետ: Քննիչը իմ այդ միջնորդությունը մերժում է, պատճառաբանելով, որ դա իր որոշելիքն է, թե երբ իրականացնի առերեսումները:
Մի քանի օր առաջ կրկին միջնորդել եմ իրականացնել այդ առերեսումները, ներառելով նաև այն անձանց, ում վրա, ըստ քննիչի և կոռուպցիոն դատարանների, Արմենը ներազդել է և այդպիսով խախտել նախորդ խափանման միջոցի պայմանները:
Այսօր ստացել եմ քննիչի գրությունը, որ իմ միջնորդությունը թողնվում է առանց քննության, քանի որ անցյալ տարի դեկտեմբերին այդ հարցի շուրջ կայացվել է մերժման որոշում: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ միջնորդության մեջ նշվել է նոր հանգամանք՝ առերեսել այն մարդկանց հետ, ում վրա իբր Ա.Աշոտյանը ներազդել է, այն էլ՝ ապօրինաբար, և այդ պատճառով կալանավորվել:
Քննիչի գրությունից հետևում է մի բան՝ քրեական վարույթում չկա (վստահ եմ՝ չի էլ կարող լինել) որևէ ցուցմունք Արմենի դեմ և առհասարակ՝ որևէ մեղադրող ապացույց:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031