Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Վագիֆ Խաչատրյանի դեպքն ապացույց է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է․ ԱՀ նախագահ

Ցանկացած առաջարկության հիմքում պետք է նաև դիտվի մեր անվտանգությունը և Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքը հենց ապացույց է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է: Այս մասին Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մի մարդ, որը որևէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առևանգվում և ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, և ամենածանր հոդվախներով փորձում են մեղադրել, ապա պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, և Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է: Եթե նրանք կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախի ցանկացած քաղաքացու այդ նույն մեղադրանքը կարող են առաջադրել», — ասաց նա:

ԱՀ նախագահի խոսքով՝ իրենք փորձում են ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի միջոցով տեղեկություններ ստանալ Վագիֆ Խաչատրյանի վիճակից։

«Կարծես առողջական վիճակի առումով վերահսկելի է, բայց պետք է հաշվի առնենք, որ նա առողջական ծանր խնդիրներ ուներ, դրա համար էր տեղափոխվում Երևան՝ վիրահատվելու: Մենք պայքարելու ենք, Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շատ կարևոր է և հետագա բոլոր շփումներում, մեր քայլերում, մենք դա հիմք ենք ընդունելու: Ադրբեջանի այս պահվածքը հենց այն ցուցիչն է, թե ինչպես են փորձում հետագայում վարվել մնացածների նկատմամբ», — ընդգծեց նա:

Հարցին, թե որն է Արցախի պատասխանն այն փաստին, որ Ադրբեջանը չի թաքցնում իր հետաքրքրությունը նաև Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաների նկատմամբ և անգամ պահանջում է կազմալուծել պատական ինստիտուտները, Հարությունյանը նշեց, որ պատասխանն իրենց առօրյա աշխատանքն է, Սահմանադրությամբ ստանձնած իրենց պարտականությունների իրականացումը։

Դիտարկմանը, որ Բաքուն Արայիկ Հարությունյանին մեղադրում է՝ պնդելով, որ ժողովուրդն ունի այլ կարծիք ու ուզում է հպատակվել Ադրբեջանին, մինչդեռ իշխանությունները դեմ են, ԱՀ նախագահը պատասխանեց, որ ոչ միայն Բաքուն է մեղադրանքներ հնչեցնում, այլև ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են մեղադրել Ադրբեջանի քաղաքականությունն իրականացնելու համար, մինչդեռ երկուսի դեպքում էլ նպատակն Արցախի պետական ինստուտները քանդելն է։

«Այսօրվա իմ հարցազրույցի նպատակներից է մեր՝ Արցախի ժողովրդին հայտարարելու, երաշխավորելու, հավաստիացնելու, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է Արցախի ապագային, կենսական շահերին, մեր Շարժման տրամաբանությանը, ինքնորոշման իրավունքներին, կայացվելու է կոնսեսուսային»,-հավաստիացրեց Արայիկ Հարությունյանը:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031