Հայ-ադրբեջանական դեռևս չլուծված այս հակամարտությունում, մենք՝ հայերս, մեր ձեռքում ընդամենը մեկ լծակ ունենք, դա, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամ չստորագրելու լծակն է:
Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով տեսանյութ, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության՝ Հայաստանի ունեցած միակ լծակին:
«Իհարկե այդ լծակն արդեն բավականին թուլացել է, որովհետև Հայաստանի իշխանություններն արդեն նախորոք հայտարարել են, թե ինչպիսի փաստաթուղթ են ստորագրելու: Արդեն նախօրոք ասել են, որ Արցախը Ադրբեջանի մաս է, որ պատրաստ են Հայաստանից տարածքներ զիջել: Այս բոլորը արդեն թուլացրել են այդ լծակը»,- ասել է նա:
Ըստ Օսկանյանի մեր իշխանությունները դեռ հնարավորություն ունեն, իրենց բանավոր խոսքից հրաժարվելու, որը ավելի կուժեղացնի այդ լծակը և դա կդառնա ավելի հզոր մեր ձեռքում:
«Ես ուղղակի խնդրում եմ, որ մենք այսօրվա բանակցությունների մոտեցումը փոխենք, դա իր մեջ լուրջ վտանգ է պարունակում: Փոխելու հնարավորությունը այսօր կա, եթե մենք կարողանանք փոխենք, դա էապես նվազեցնելու է պատերազմի հնարավորությունները:
Փաշինյանը մեծ սխալ է արել, նա պետք է ընդունի այդ սխալը»,- նշել է նա:
Մանրամասները տեսանյութում.















































