Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Լավրովն առաջարկել էր բացել Ակնшյով ճանապարհը, իսկ դրանից ուղիղ մեկ օր անց՝ վերականգնել Լщչինի միջшնցքով երթևեկությունը. Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ պարբերականը «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» վերտառությամբ հոդվածով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը:

Ըստ պարբերականի՝ Մոսկվայում իրավիճակը գնահատում են շատ բարդ և կարծում են, որ Բաքուն զիջումների տրամադրված չէ։

«Իրավիճակն ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որոնք ձեռնարկում ենք մենք, Արևմուտքը, միջազգային կազմակերպությունները, ոչնչի չեն հանգեցնում։ Բաքուն չի նահանջում»,- ասել է Коммерсантъ-ի՝ Ռուսաստանի պետական կառույցները ներկայացնող զրուցակիցը, որը ծանոթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Միաժամանակ, նա նշել է, որ ԼՂՀ իշխանությունները նույնպես դիմադրում են:

Որպես օրինակ՝ նա բերել է Բաքվի՝ այլընտրանքային ճանապարհով՝ Ակնայի (Աղդամ) միջոցով Լեռնային Ղարաբաղ մատակարարումներ անելու առաջարկը, որը Ստեփանակերտը մերժել է։

Սակայն զրուցակիցը կարծում է, որ Ակնայով ճանապարհն ի վերջո կբացվի։

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր տարբերակ, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ Լեռնային Ղարաբաղը։ Դրա էությունն այն էր, որ Ակնայով ճանապարհը բացվի, և ԿԽՄԿ-ի միջոցով սկսվի անհրաժեշտ ամեն ինչի մատակարարումը։ Այդ ճանապարհի գործարկումից ուղիղ մեկ օր անց, Մոսկվայի առաջարկով, պետք է վերականգնվեր Լաչինի միջանցքով երթևեկությունը։

«Այս տարբերակը պատրաստության բարձր մակարդակում էր»,- ասել է Коммерсантъ-ի աղբյուրը:

Բայց, ըստ նրա, Ստեփանակերտն այնուհետ պայման է առաջ քաշել, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամ անց, այլ անմիջապես: Հետո ԼՂՀ-ն հայտարարել է, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է առաքվեն Ակնայով: Հետո տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը. ԼՂՀ իշխանությունները պահանջել են անհապաղ ազատ արձակել տղամարդուն։ Ի վերջո, կողմերը փոխզիջման չեն եկել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031