Այսօր առավոտյան՝ ժամը 08։00-ին, տեղի է ունեցել Երևանից Կապան չվերթ, սակայն ինքնաթիռը հետ է վերադարձել եղանակային վատ պայմանների պատճառով։
Այսօր չվերթ է իրականացվել դեպի Կապան, սակայն մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել և չվերթը հետ է վերադարձել, որևէ խնդիր չի եղել։ Այսօր թռիչք չի իրականացվի։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերության աշխատակից Նարինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ սա այն չվերթն էր, որ դեռևս օգոստոսի 25-ին էր նախատեսված, սակայն եղանակային պայմանների պատճառով հետաձգվել էր։
Հերմինե Միքայելյան


















































