Տեսակոնֆերանսի ձևաչափով ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Տաջիկստանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 77-րդ նիստին, որի ժամանակ քննարկվել ու ստորագրվել է 12 որոշում:
Որոշումների թվում է՝ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի նշագրմանը, ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծմանը առնչվող մի շարք հարցեր:
Քննարկվել և հաստատվել է նաև խորհրդի 2024 թվականի աշխատանքային ծրագիրը։















































