Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանր ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հարգելի մի խումբ արցախցիներ,
Այն ինչ դուք հիմա անում եք Հայաստանում Արցախի ներկայացուցչության առաջ, անընդունելի է: Դուք օգնում եք Հայաստանի իշխանություն կոչվող խմբակին` մաքրել Արցախի հանդեպ գործած իրենց աններելի մեղքերը:
Վերջում այդ ամենը բարդելու են արցախահայության վրա և աշխարհի աչքի առջև հեղինակազրկեն Արցախն ու արցախահայության արդար պահանջներն ու իրավունքները:















































