Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Լրահոս

Հայաստանն ու Իրանը դիտարկում են սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու հնարավորությունը. «Արմենպրես»

Հայաստանն ու Իրանը քննարկել են հայ-իրանական սահմանին նոր կամուրջ կառուցելու հեռանկարը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։

Բազրփաշը հայտնեց, որ իրանական կողմը պատրաստ է բարեկամ Հայաստանին փոխանցել ենթակառուցվածքների զարգացման գործում ունեցած հարուստ փորձը՝ խթանելով մասնավորապես Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը։ Իրանցի նախարարի կարծիքով՝ Հայաստանի ու Իրանի միջև գործող կամուրջն արդեն բավարար չէ ապահովելու աճող ապրանքաշրջանառության ծավալները, ուստի Թեհրանը դիտարկում է նաև նոր կամրջի շինարարության հեռանկարը։ Հայկական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այդ առթիվ աշխատանքային խումբ ձևավորելու համար։

Մեհրդադ Բազրփաշն իր հերթին նշեց, որ հայկական կողմի հետ ունեցել են բավականին արդյունավետ քննարկումներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության հետ կապված ձեռք բերելով կարևոր պայմանավորվածություններ։

«Լինելով բարիդրացիական հարաբերություններ ունեցող դարավոր հարևաններ՝ մեր ժողովուրդներն այսօր պետք է զարգացնեն իրենց տնտեսական ներուժը և այդ ճանապարհին կատարեն անհրաժեշտ քայլեր։ Իրանի կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Հայաստանի հետ տարբեր ծրագրերում համագործակցելու վերաբերյալ։ Հաշվի առնելով կոնկրետ մեր երկու նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ մտադիր ենք հետևողականորեն իրականացնել առկա ծրագրերը։ Մեզ համար չափազանց կարևոր է այդ ծրագրերից մեկում իրանական ընկերությունների ներգրավվածությունը, որոնք ներդրումների առումով գտնվում են բարենպաստ վիճակում։ Նրանք ոչ միայն Իրանում, այլև միջազգային ասպարեզում ունեն հուսալի գործընկերներ՝ վերջիններիս ուշադրությունը սևեռելով իրենց վրա։ Հույս ունենք նաև Հայաստանում նրանց ինժեներատեխնիկական բարձրակարգ աշխատանքների ականատեսը լինել»,- ասաց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը։

Նրա կարծիքով՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին գտնվում է ոչ միայն Իրանի և Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս պետությունների ուշադրության կենտրոնում։ Շատերը շահագրգռված են, որպեսզի այդ ճանապարհը կյանքի կոչվի հնարավորինս շուտ՝ նպաստելով միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը։

«Լավ համագործակցության կարևոր խթան է նաև մեր երկու երկրների միջև ճանապարհների վարձավճարների զրոյացումը։ Մոտ ապագայում, ըստ ձեռք բերված այդ պայմանավորվածության, հատկապես տնտեսվարությամբ զբաղվող ընկերությունները կզգան այդ որոշումից բխող առավելությունները։ Փաստորեն ապրանքաշրջանառությունը կիրականացվի ավելի մատչելի գներով։ Իրանական շատ ընկերություններ ցանկանում են ներգրավվել Հայաստանի տնտեսության մեջ, մենք պատրաստ ենք համարժեք աջակցություն ցուցաբերել նաև հայկական ընկերություններին, որոնք կցանկանան մեզ մոտ իրականացնել բնակարանաշինությանն ու ճանապարհաշինությանն առնչվող ծրագրեր, առավել ևս, որ հիմա ցանկանում ենք կյանքի կոչել 4 միլիոն բնակարանների կառուցման հավակնոտ նախագիծը»,- ասաց Բազրփաշը։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ հայ և իրանական կողմերի համատեղ ջանքերով մեկնարկող Հյուսիս-Հարավ ճանապարհի հարավային հատվածի շինարարությունն անցել է քննարկումների բավականին բարդ ուղի, բայց ի վերջո հասնում է իր հանգրվանին, ինչը կարևոր իրադարձություն է և երկու երկրների համար ունի մեծ նշանակություն։

«Մեր երկու ժողովուրդներն ունեն հազարամյակների բարեկամական հարաբերություններ։ Դարեր ի վեր մենք միասին անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով և այսօր ունենք ավելի ջերմ կապեր։ Այդուհանդերձ, այդ ջերմության ֆոնին չափազանց կարևոր է նաև տնտեսական բնագավառում և  ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը։ Հաճելի է արձանագրել, որ երկուստեք առկա են բազմաթիվ ենթակառուցվածքային ծրագրեր, և Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հարավային հատվածի շինարարությունն այսօր փաստացի տրվում է իրանական ընկերությունների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ»,- ասաց ՀՀ ՏԿԵ նախարարը։

Սանոսյանի գնահատմամբ՝ հիշյալ ոլորտում փոխգործակցությունը խորանում է։ Հայկական կողմն առիթ ունեցավ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակության հետ քննարկել բազմաթիվ հարցեր, և մասնավորապես վերոհիշյալ ծրագրի մեկնարկը ոչ միայն արձանագրում է երկուստեք համագործակցության բարձր մակարդակը, այլև կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ և՛ ճանապարհաշինության, և՛ ջրամբարաշինության, և՛ ենթակառուցվածքային տարբեր ծրագրերում փոխգործակցության ընդլայնման, իրանական ընկերությունների ներգրավման առումով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև