Օրերս բացվել է Աշտարակի դրամատիկական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարը հանդիսատեսի կողմից սիրված «Մեղրի համը», «Գարդենիա», «Միզերի», «Բովանդակություն» ներկայացումների ռեժիսոր Գոռ Մարգարյանն է։ Այժմ թատրոնի խաղացանկում «Բովանդակություն» ներկայացումն է, որը բեմադրվել է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների հիման վրա։ Թատրոնի ստեղծագործական կազմը խոստանում է բուռն ընթացք` ներկայացումների տեսքով։





















































