Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Մենք նման որոշումներ ենք կայացնում, որ ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք հետագա անելիքների մասին. Փաշինյան

ԱԺ նիստում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից:
«Դուք նոյեմբերի 23-ին չմեկնեցիք Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ նիստին, հոկտեմբերի 12-ին չմեկնեցիք Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, Բիքեկ չմեկնեց նաեւ Արարատ Միրզոյանը: Նոյեմբերի 8-ին ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների նիստին չմեկնեց Արմեն Գրիգորյանը, ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարների նիստին էլ չմասնակցեց Սուրեն Պապիկյանը:

Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին, հրաժարվել է Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններից:
Ի՞նչ է այս ամենը նշանակում, արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու հող եք նախապատրաստում: Եթե այո, հստակ ձեւակերպեք, թե այս անվտանգային համակարգը ինչ անվտանգային համակարգով եք պատրաստվում փոխել:

Եթե չեք պատրաստվում դուրս գա, ապա ճի՞շտ եմ հասկանում, որ նեղացկոտ երեխայի քաղաքականությամբ եք որոշել ՀԱՊԿ անդամներին, մասնավորապես, ՌԴ-ին խելքի բերել»,- հարցրեց Խամոյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք չենք պատրաստվում, մեր մտքում էլ չկա այդպիսի բան՝ խելքի բերել որեւէ մեկին, խորհուրդ կտայի նման բառապաշար չօգտագործել:
Ես կնախընտրեի ասել, որ ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում ենք կայացրել կոնկրետ այդ միջոցառումներին ներկա չգտնվել տարբեր պատճառներով: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ես որեւէ բանի համար հող եմ նախապատրաստում, ես որեւէ բանի համար հող չեմ նախապատրաստում, որովհետեւ այդ հողը կամ կա, կամ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց:

Մեր դիրքորոշումների հետ կապված ամենակարեւոր արձանագրումն այն է, որ ցավոք, ՀԱՊԿ-ը ի հեճուկս իր ունեցած դե յուրե պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Դա կրկնվել է մի քանի անգամ: Մենք ամենայն հարգանքով մեր բոլոր գործընկերների նկատմամբ, արձանագրում ենք, որ նաեւ մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք մենք ամեն անգամ գնում նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, հետ վերադառնում: Հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:

Ամենամեծ ֆունդամենտալ խնդիրն այն է, որ դե յուրե ՀԱՊԿ-ը ըստ էության, հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին Հայաստանում, ինչը կարող է նշանակել, որ մենք այդ պայմաններում լուռ մասնակցելով կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը որեւէ կերպ կասկածի տակ դնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող:

Մենք այսպիսի որոշումներ ենք կայացնում, որպեսզի նաեւ մեզ եւ ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք հետագա անելիքների մասին»:

Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանը չի հրաժարվել, որ ՀԱՊԿ-ն առաքելություն ուղարկի Հայաստան. «Մենք ասել ենք՝ ո՞ւր եք ուղարկում առաքելությունը, խնդրում ենք ցույց տվեք ձեր պատկերացրած Հայաստանը, մեզ ցույց չի տրվել, մենք ենք ցույց տվել, ասել ենք, որ այ այս արձանագրումը պետք է արվի: ՀԱՊԿ-ը դա չի արել եւ քանի չի արել, մենք չենք կարող նման առաքելություն ընդունել, որովհետեւ կստացվի, որ ահա, Հայաստանի լղոզված պատկերացումը մենք լեգիտիմացնում ենք, նաեւ Ադրբեջանի ներխուժումներն ենք լեգիտիմացնում:

Ես շատ հստակ ասել եմ, որ մենք մեր անվտանգաին հարաբերությունները դիվերսիֆիկացնում ենք, որովհետեւ մեր գործընկերները, այդ թվում օբյեկտիվ պատճառներով, չեն կարողանում մեզ զենք-զինամթերք վաճառել: Մենք փնտրում եւ գտնում ենք այլ անվտանգային գործընկերներ, փորձում ենք կնքել պայմանագրեր, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա:

Ռազմավարական առումով, մենք քաղաքականության փոփոխության մասին չենք պատրաստվում հայտարարել, քանի դեռ չենք որոշել լքել ՀԱՊԿ-ը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031