Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ավտոներկրողները։ Նրանք պահանջում էին վերանայել դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտնող նոր օրենքը, ըստ որի՝ շահութահարկ է սահմանվում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար:
Հեռուստահաղորդավար Վարդան Օնանյանը ևս զբաղվում է ավտոմեքենաների ներկմամբ։
Նրա խոսքով՝ դրսից ներկրված ավտոմեքենաների գները շատ ավելի ձեռնտու են, քան այստեղ գործող շուկայական գները, այդ պատճառով բազմաթիվ մարդիկ ցանկանում են թեկուզ 3 ամիս սպասել, բայց ունենալ ավելի լավ, էժան մեքենա։
Նա հավելեց, որ իրենց ստիպում են 20 տոկոսով թանկ վաճառել մեքենան, բայց ինքը չի ուզում այդ մեքենան այդքան թանկ վաճառե։


















































