«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Կրասնոդարի կենտրոնում «Volkswagen»-ի հետ բախումից հետո «ՎԱԶ 2110»-ը մխրճվել է շենքի մեջ, ինչի հետևանքով տուժել են Հայաստանի և Ադրբեջանի երկու քաղաքացիներ։
Ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները՝ Հայաստանի 20-ամյա և Ադրբեջանի 19-ամյա երկու քաղաքացիները, տեղափոխվել են հիվանդանոց։


















































