SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 18-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացին կասկածվում է Արցախում անչափահաս տղային սպանելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 21-ին, և երեխայի սպանությունը, ըստ SHAMSHYAN.com-ին հասած հավաստի տեղեկությունների, նախապես պլանավորված է եղել․ սպանություն կատարողը նախօրոք իմացել է ում և ինչի համար է սպանելու, սակայն Արցախի Հանրապետության իրավապահ համակարգը քննությունը կատարել է թերի, ոչ սրտացավ մոտեցում են ցուցաբերել, ինչն էլ թե՛ սպանվածի հարազատների, թե՛ նրան ճանաչողների մոտ արդարացիորեն զայրույթ է առաջացրել, որ ոչ միայն առանձնապես ծանր հանցագործությունն են կոծկել՝ ժողովրդի լեզվով ասած «տակով արել», այլ նաև քաջ իմանալով սպանության հիմնական պատվիրատուին՝ չեն փորձել կամ չեն համարձակվել նրանով զբաղվել:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է Արցախի Հանրապետությունում նշված դեպքով քրեական գործից մի հատված, իսկ առաջիկայում ավելի մանրամասն կներկայացվի դեպքի մասին: Հուսով ենք, որ Հայաստանյան իրավապահ համակարգը կցուցաբերի սրտացավ մոտեցում, և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի ոչ միայն սպանությունը կատարողը, այլ նաև «ջրի երես» դուրս կգա պատվիրատուն, ով նույնպես ամենախստագույն պատժին պետք է արժանանա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































