Պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ գերիների խնդիրը իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է ու պետք է ափսոսանք հայտնի, որ այդ մաքուր հումանիտար հարցը օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Պատրաստակամություն են հայտնում ճկունություն ցուցաբերել այս հարցում ու աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի մեր գերիները վերադառնան։
Նաև հավելեց, որ պատրաստակամություն են հայտնել ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակել մեր գերիների հետ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով՝ հարցին տալով բացարձակապես հումանիտար բնույթ։















































