Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել․ ի՞նչ իրավիճակ է Մոսկվայում

ՌԴ ՀՕՊ համակարգերը Բրյանսկի, Սմոլենսկի և Տուլայի շրջանների օդային տարածքում ոչնչացրել են ևս չորս ուկրաինական անօդաչու սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Սա կիրակի օրը խփված անօդաչու սարքերի թիվը հասցնում է 24-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նոյեմբերի 26-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 09:30-ի սահմանում, Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքր՝ Բրյանսկի, Սմոլենսկի և Տուլայի շրջանների օդային տարածքում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Նշենք, որ առավոտյան Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում գրել էր, որ ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող մի քանի անօդաչու սարք:

«Այս գիշեր անօդաչուներով զանգվածային հարձակման փորձ է արվել: Այս պահին հակաօդային պաշտպանության ուժերը Նարո-Ֆոմինսկի շրջանում և Օդինցովո քաղաքային շրջանում դեպի Մոսկվա թռչող անօդաչու սարքեր են խոցել: ՀՕՊ-ին հաջողվել է նաև որսալ և ոչնչացնել մի քանի անօդաչուներ Բրյանսկի, Տուլայի և Կալուգայի շրջաններում»,- գրել է Սոբյանինը։

Այնուհետև նա հաղորդել է մեկ այլ անօդաչու թռչող սարքի մասին, որը փորձել է հարձակում իրականացնել Մոսկվայի վրա: Սարքը խփվել է Պոդոլսկի քաղաքային թաղամասում։

Սոբյանինը նշել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ավերածություններ կամ զոհեր չեն եղել անօդաչուների բեկորների անկման հետևանքով։

ՏԱՍՍ-ը հավելում է, որ մոսկովյան «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները կարճ ժամանակով դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու մեկնումը:Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկու օդանավակայանն էլ վերսկսել են աշխատանքը։ Այս մասին են վկայում Flightradar24.com-ի և օդանավակայանի առցանց ցուցատախտակների տվյալները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031