ԱՊԱ-ն hայտնում է, Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևն ասել է՝ Բաքվում պահվող Արցախի ղեկավարության գործով կստեղծվի հատուկ քննչական խումբ:
Ըստ Ալիևի՝ բոլոր քննչական գործողություններն իրականացվում են Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին համապատասխան: Նախաքննությունն ավարտելուց հետո գործը կուղարկվի դատարան։















































