ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, անցնող տարին հեշտ չէր Հայաստանի և իրենց բարեկամ հայ ժողովրդի համար։
Ըստ նրա՝ իրենք տեսնում են արտաքին ուժերի՝ Երևանին էլ ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերում ներքաշելու փորձերը: Տեսնում են, որ Արևմուտքը միանգամայն անտարբեր է հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Նրանք օգտագործում են հայերի զգացմունքները, նրանց պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը՝ բացառապես ելնելով սեփական շահերից։















































