Արմավիրի մարզպետ նշանակվեց Դավիթ Խուդաթյանը։ Հարցը ներառված էր ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերում, որը նիստի սկզբում կառավարության անդամները միաձայն ընդունեցին։
Նշենք, որ Դավիթ Խուդաթյանը Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարն է և ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահը։















































