ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արսեն Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնից.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արսեն Կարոյի Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։















































