Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Նոր զարգացումներ՝ չորս տարի կnմшյի մեջ գտնվելուց հետո գիտшկցnւթյան չգшլով մшհшցшծ փոխգնդшպետ Արա Մխիթարյանի ծшռшյшկից ընկերների գnրծnվ. Аravot.am

Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված, չորս տարի կոմայի մեջ գտնվելուց հետո գիտակցության չգալով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծառայակից ընկերների գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանը քննեց մեղադրյալների խափանման միջոցի փոփոխության հարցը։

Դատարանը որոշեց բոլոր մեղադրյալների բացակայելու արգելքը նույնը թողնել։ Մեղադրյալներից Մխիթարի Մելքոնյանի խափանման միջոցը փոփոխվեց․ պաշտոնավարման կասեցումը վերացվեց։

Հիշեցնենք, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝  2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակում մի խումբ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ զորամասի օպերատիվ բաժնի սպա Արա Մխիթարյանին գլխուղեղի ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված եւ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքին ականատես 3 զինծառայողներ՝ Լ.Հ.-ն, Մ.Մ.-ն եւ Մ.Հ.-ն ցուցմունքներ են տվել, հետագայում նաեւ առերես հարցաքննության ժամանակ պնդել, որ նշված միջադեպի ընթացքում Հարություն Գրիգորյանի եւ մի խումբ այլ անձանց հետ նաեւ Ժորա Բաղդասարյանն է ձեռքերով, ոտքերով եւ գործով դեռեւս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 2019թ. հոկտեմբերի 2-ին Ժորա Բաղդասարյանը ձերբակալվել է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը վերջնիս նույն հոդվածով ներկայացվել է մեղադրանք: 2021թ. հուլիսի 17-ին քրեական վարույթը, Զ. Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի մասով, ում մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով։

Գործով մեղադրյալ, փոխգնդապետ Լևոն Հարությունյանի պաշտպան Աննա Թամազյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դիմում են ներկայացնելու իր պաշտպանյալին աշխատանքում վերականգնելու համար․ «Մենք դիմում կներկայացնենք, քանի որ երբ պաշտոնավարման կասեցումը, որ ներկայացվել էր, Գլխավոր շտաբը չէր երկարացրել նրա ժամկետը՝ պայմանագիրը, և ինքը ստիպված էր եղել սեպտեմբերին դիմում գրել, դուրս գալ աշխատանքից՝ ՊՆ-ից։ Այդ պարագայում մենք դիմում կներկայացնենք նորից, որ իմ պաշտպանյալը ցանկանում է վերականգնվել իր աշխատանքում, ուստի խանգարում է պաշտոնավարման կասեցումը»։

Փաստաբանն ասաց, որ գործով տուժողները ներկա չէին դատական նիստին։ Դիմում էին ուղարկել՝ նախնական լսումներ անցկացնել առանց իրենց ներկայության։ Քանի որ դիմումում նշված էր, որ գույքային պահանջ չունեն, ուստի այդ հարցը մնաց առանց քննարկման։ Այս գործով հիմնական դատալսումները կմեկնարկեն ապրիլի 9-ին՝ ժամը 10։30-ին։

Աննա Թամազյանից հետաքրքրվեցինք՝ մեղադրյալների խափանման միջոցի հետ կապված դատարանի որոշումը սպասելի՞ էր, նա պատասխանեց․ «Այո, սպասելի էր, քանի որ դա արդեն արդիական չէր։ Դատախազը մատնանշեց, որ ինքը տեղեկացված չի եղել, որ Ժորա Բաղդասարյանն այլևս չի աշխատում ՊՆ-ում․ անմիջական հսկողության տակ չէ։ Դատարանում բարձրացրի այն հարցը, որ 23․02․2023-ի հրամանով Ժորա Բաղդասարյանն ընդհանրապես չի աշխատում ՊՆ-ում, ըստ էության, ոչ ենթակայության, ոչ նման հարցեր չեն կարող լինել թե′ իմ պաշտպանյալի, թե′ մյուս փոխգնդապետի հարցով։ Ուստի դատախազը նշեց, որ ինքը տեղյակ չի եղել, որ չի աշխատում։ Ըստ էության պետք է տեղյակ լիներ, քանի որ օգոստոս ամսին է մեղադրական եզրակացությունը ուղարկվել դատարան։ Դատախազն ասաց, որ այդ մասին տեղեկացված չի եղել, որ 23․02․2023-ով Ժորա Բաղդասարյանը չի աշխատում։ Դա էր շատ զարմանալին, բայց դատախազն ասաց, որ ինքը տեղեկացված չի եղել։ Լևոն Հարությունյանի պարագայում խնդիրն այն է, որ սեպտեմբեր ամսին Լևոն Հարությունյանի հետ ՊՆ-ն չէր երկարացրել նրա հետ պայմանագիրը։ Այս պարագայում քանի որ Մխիթար Մելքոնյանի դեպքում պաշտոնավարման կասեցում խափանման միջոցը վերացվեց, հիմա մենք դիմում ենք ներկայացնելու, որ իմ պաշտպանյալի նկատմամբ էլ վերականգնվի»։

Այս հարցով դիմումը կներկայացվի ապրիլ 9-ի դատական նիստի ընթացքում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031