Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

ՔՊ-ական պատգամավոր ամուսինների հայտարարագրերում միլիոնավոր դրամների շեղում կա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ պատգամավոր դառնալը ակտիվիստ Լենա Նազարյանը օրուգիշեր խոսում էր պաշտոնյաների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության մասին, սակայն ԱԺ փոխխոսնակի, ապա պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով՝ ամենափակ եւ ծպտյալ հարստացած կերպարներից դարձավ` ըստ պաշտոնական հայտարարագրի: Ժողովուրդ օրաթերթը, ուսումնասիրելով ՔՊ-ական պատգամավորներ Լենա Նազարյանի եւ նրա ամուսնու` Նարեկ Բաբայանի հայտարարագրերը, պարզեց, որ ամուսինները միեւնույն գույքի գնի վերաբերյալ խիստ տարբեր թվեր են ներկայացրել պաշտոնական փաստաթղթերում:

Եւ այսպես, պատգամավոր Նարեկ Բաբայանը 2022թ. հայտարարագրով լիազոր մարմնին հայտնել է, որ Ծաղկաձորում գնված անշարժ գույքը ձեռք է բերվել 27.041 միլիոն դրամով, իսկ կինը` Լենա Նազարյանը, ավելի մատչելի գին է ներկայացրել` 24.336 միլիոն դրամով։ Ու այդպես էլ անհասկանալի է՝ ի վերջո, Ծաղկաձորի ամառանոց-բնակարանը ինչ իրական արժեքով են իշխանական պատգամավորները ձեռք բերել: Իհարկե, այս բացահայտումը պետք է աներ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը ընդդիմադիր պատգամավորների ամեն լուման խոշորացույցով ստուգում է, սակայն, հետաքրքիր զուգադիպությամբ, իշխանական կարկառուն ներկայացուցիչների թույլ տված սխալները վրիպել են կարեւորագույն այդ կառույցի աչքից:

Հիշեցնենք, որ ե՛ւ Լենա Նազարյանը, ե՛ւ նրա ամուսինը մինչ հեղափոխությունը երթեւեկում էին 100-դրամանոց «գազել»-ներով, իսկ հիմա փափուկ կյանքով են ապրում. ճամփորդում են, տուն ու ամառանոցային հանգստի գոտի Ծաղկաձորում անշարժ գույք են գնում` մոռանալով Ամուլսարի մասին, բնապահպանական եւ քաղաքական ու ընտրական անարդարությունների մասին, որոնց թեմաներով ակտիվիստներ էին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031