Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

ՀՀԿ-ն պատրաստ է զգալի մաս կազմել նոր շարժման, իսկ համապատասխան կոնսենսուսի դեպքում՝ նաև առաջնորդել պայքարը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պատասխանել է Հայրենիքի ապագայի մասին քաղաքացիների՝ իրեն ուղղված հարցերին (աղբյուր՝ Aravot.am)։

Գարիկ Նալչաջյանը հարցրել է. «Ես կարծում եմ՝ առաջիկայում հնարավոր չէ դուրս չգալ փողոց: ՀՀԿ-ն կառաջնորդի՞ պայքարը»:

Արմեն Աշոտյանը պատասխանել է․«Ակնհայտ է, որ զայրույթը և բողոքի էներգիան ոչ միայն չեն կորել, այլևս շարունակաբար կուտակվում են հասարակության բոլոր ծալքերում: Վերջին սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Փաշինյանի վարկանիշը գահավիժում է: Մնում է վիժեցնել նրա իշխանությունը: Այստեղ առաջանում է երեք հարց. ե՞րբ, ինչպե՞ս և ո՞վ պիտի դա անի:

«Երբ» հարցին անդրադառնալիս՝ պետք է ազնվորեն խոստովանել, որ դեռ երեկ պետք էր իշխանազրկել Նիկոլին, և մենք բաց ենք թողել դա անելու մի քանի հնարավորություն: Բողոքի նոր ալիքը, որն անխուսափելի է, պետք է ոչ թե պարզապես պարպի դժգոհության էներգիան, այլ հանգեցնի գլոբալ նպատակին: Ուստի ինքս, ունենալով անհամբերություն այդ հարցով, միաժմանակ առաջարկում եմ ազնվորեն ասել. մենք պատրա՞ստ ենք հենց հիմա դա անելու: Ես բանտախցում դա դժվար եմ զգում: Եթե հասարակության պուլսը արդեն հենց այդպիսի է, ուրեմն եկեք սկսենք և հաջողությամբ ավարտենք այդ առաքելությունը:

«Ինչպես» հարցը ոչ այնքան տեխնիկական է, որքան սկզբունքային: Գնալ մինչև վերջ: Սա իմ պատասխանն է այդ հարցին: Եթե 2018-ին խաբված և միամիտ ժողովուրդը «մերժում էր» Սերժին, ապա հիմա սթափված և պատվախնդիր ժողովուրդը պետք է ոչ թե մերժի, այլ շպրտի Նիկոլին:

«Ով» հարցը ունի երկու փոխլրացնող պատասխան. առաջինը՝ հայ ժողովուրդը, երկրորդը՝ առաջնորդություն և պատասխանատվություն ստանձնած կորիզը, որը բաղկացած պետք է լինի առողջ քաղաքական, հասարակական, ազգային ուժերից: Այո, ՀՀԿ-ն ունեցել է իր լուրջ դերակատարությունը մինչ այսօր նախաձեռնած շարժումներում և լիովին պատրաստ է զգալի մաս կազմել նոր շարժման: Իսկ համապատասխան կոնսենսուսի դեպքում՝ նաև առաջնորդել այդ պայքարը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031