Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Սոցինտերնի խորհրդի բանաձևը Ղшրшբшղյшն հիմնшխնդրի վերաբերյալ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից NewDay.am-ին հայտնում են․

Ս.թ. փետրվարի 24-25-ը Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Սոցինտերն, Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը, Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության (PSOE) կենտրոնատեղիում։

Շուրջ հարյուր երկրներից քաղաքական կուսակցություններ համախմբող մոլորակի խոշորագույն քաղաքական այս կազմակերպությանը ՀՅ Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907թ․, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է խորհրդի և նախագահության նիստերին, և ընտրվել է ֆինանսական ու կազմակերպական հարցերի հանձնաժողովի անդամ։

Սոցինտերնի նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կազմակերպության նախագահության և խորհրդի նիստերի իր բացման ելույթներում ակնարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ։

Սոցինտերնի նախագահության և խորհրդի նիստերին, Մարիո Նալբանդյանը ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպանական քայլերով Արցախի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված բռնության քայլերը, սպառնալիքներն ու պահանջները։

Սոցինտերնի խորհուրդը որդեգրել է Արցախի հարցով բանաձև, որտեղ ասվում է.

Սոցիալիստական Ինտերնացիոնալն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ ուղղված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու համար՝ նման համաձայնություն պետք է ձեռք բերվի առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման՝ հիմնված միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգայնորեն հովանավորվող խաղաղ գործընթացը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների և անվտանգության լիարժեք իրացումը իր պապենական տարածքում:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ մեր երկարամյա սկզբունքային քաղաքականությանը, ինչպես նաև հաշվի առնելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը Ադրբեջանին պարտավորեցնում է «ապահովել այն անձանց վերադարձը, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանություն ունեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղ․ կարող են դա անել անվտանգ, անխոչընդոտ և արագ» ինչպես նաև հրաժարվել «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն», մենք կոչ ենք անում՝

1. Մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը՝ ապահովել ժողովրդի հավաքական, անկաշկանդ և անվտանգ վերադարձը հայրենիք։ Լեռնային Ղարաբաղի համար միջազգային նորմերով երաշխավորված միջանկյալ կարգավիճակ ապահովել՝ երաշխավորելով քաղաքացիական և քաղաքական իրավունքների ամբողջ ծավալը, տրամադրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության արդյունավետ երաշխիքներ, ինչպես նաև Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապ։

2. Ազատ արձակել ռազմագերիները և կալանավորված անձինք։

3. Տարածաշրջանում տրանսպորտի և կապի այլ միջոցները ապաշրջափակել ամբողջական կերպով և համաժամանակյա՝ առանց ինքնիշխանության որևէ սահմանափակման։

Սոցինտերնը պատրաստ է աջակցել այդ գործընթացներին որպես միջնորդ՝ իր միջոցով և իր անդամ կուսակցությունների ու կազմակերպությունների մասնակցությամբ:

Սոցինտերնի խորհրդի նիստը նաև որոշումներ է կայացրել կազմակերպական հարցերի վերաբերյալ, որդեգրել Մադրիդյան հռչակագիրը։

Ընկերվար միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական և աշխատավորական կուսակցություւններ համախմբող համաշխարհային կառույց է։ ՀՅԴ համապատասխան կառոյցները լիիրաւ անդամ են Կանանց ընկերվար միջազգայնականին (SIW) և Ընկերվար երիտասարդների միջազգային միությանը (IUSY)։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սարինե Աբրահամյանը IUSY-ի փոխնախագահ է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031