Հավաստի լուրեր

Ո՞վ է Հակոբ Ասլանյանի հետ վեճի բռնվшծ քաղաքացին | «Ուրшլի» ղեկին որդիս է եղել. մեքենայի шրգելшկները չեն աշխատել. 5 տարի այդ մեքենան չի քշվել, նստացրել են, ասել են՝ քշի». Վթшրից տnւժшծի մայր. news.am | Մեր համագործակցությունը նպատակ ունի կիրառել նաև Ղազախստանի հնարավորությունները Հայաստանի տնտեսական կյանքում և մնացած բնագավառներում. Խաչատուրյանը՝ Տոկաևին | 30 տարի ստիպում եք սիրել ուրիշինը, ինչի՞ համար, գնացել «կպել եք» ուրիշի՝ միջազգայնորեն ճանաչված հողերից․ Արթուր Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զարկ, երբ քեզ հալածում են. ջահերով երթ | Քաղաքացու վրա թքшծ ու չպшտժվшծ Ալեն Սիմոնյանը սրտնեղել է | Արմեն Չարչյանի հորեղբոր դուստրը մասնակցել է Աննա Հակոբյանի 1մլն դրամանոց բարեգործական ընթրիքին. Hayastan.news | 2024-ին ՀՀ 2 արբանյակները վերջապես գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում. Մխիթար Հայրապետյան | Ալեն Սիմոնյանն ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին․ ի՞նչ հարցեր են քննարկել (լուսանկարներ) | Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի․ նոր մանրամասներ «Ուրալ»-ի nղբերգшկшն վթшրից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլական վիժվшծք. ինչպես ավտոբուսի մեջ դիմավորեցին ՔՊ-ական պատգամավորին | Երկրшշшրժ՝ Ադրբեջшնում | Համոզված եմ՝ Ձեր այցի արդյունքներով որոշումներ կկայացնենք, որոնք կծառայեն համագործակցության բոլոր ուղղությունների հետագա խորացմանը․ Փաշինյանը՝ Տոկաևին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի հ. 4 առողջության կենտրոնի հիմնանորոգումն ավարտվում է | ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգшղթյшլների հարցով բանակցելու մասին հրապարակմանը

Լրահոս

Տավուշում հանդիպման մասնակիցների ձեռքից վերցրել են հեռախոսները և այլ իրեր. այն անցել է թեժ մթնոլորտում․ մանրամասներ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն այսօր անակնկալ այց է կատարել Տավուշի մարզ: Ոսկեպար համայնքում տեղի է ունեցել հանդիպում մարզպետի, Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի և մի քանի գյուղերի վարչական ղեկավարների ներկայությամբ:

Փաստենք, որ նշված հանդիպմանը ներկա չեն եղել զանգվածային լրատվության ներկայացուցիչները:

Այսինքն՝ Փաշինյանն իր հետ տարած մի տեսախցիկով փորձելու է ստեղծել շինծու տպավորություններ և հերթական անգամ մոլորեցնել հանրությանը:

Հանդիպմանը մասնակից մարդկանց ձեռքից հավաքել են հեռախոսները և այլ իրեր: Այն անցել է թեժ մթնոլորտում:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի, Ադրբեջանը ուժով կվերցնի, իսկ մենք չենք կարող դիմակայել:

Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյոք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի՞ նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյոք երաշխավորվո՞ւմ է դրանով, որ պատերազմ չի լինի:

Փաշինյանը պատասխանել է՝ չի կարող երաշխավորել, և կարող է ընդամենը հուսալ, որ չի լինի պատերազմ և կփորձի այնպես անել, որ այդ ճանապարհներն անվտանգ կլինեն: Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի հետ նաև Թուրքիան է, և «այլ ճար չկա՝ պետք է տանք»:

Փաշինյանը կոնկրետ ժամկետներ չի նշել, սակայն մեր տեղեկություններով՝ այցի նպատակը հենց գործողություններն արագացնելն է եղել:

Եվ չնայած որ Փաշինյանն իր հետ նաև մարդիկ է տարել՝ որոշակի մեղմ ֆոն ստեղծելու նպատակով, այդուհանդերձ, գյուղացիները բավականին սուր հարցեր են ուղղել՝ փորձելով հասկանալ, թե ի վերջո, ադրբեջանցիները որտե՞ղ են կանգ առնելու: Փաշինյանը կրկին իրեն հատուկ մանիպուլացնող ոճով պատասխանել է, որ կաշխատեն այլընտրանքային ճանապարհներ կառուցել և այլն:

Փաստենք, որ սրանով հաստատվում են մեր բոլոր մտահոգությունները. օկուպացիոն ռեժիմի սույն պարագլուխն Ադրբեջանի հետ միասին դուրս է եկել հայ ժողովրդի դեմ և պատերազմի սպառնալիքներով, խաղաղության խոստումներով փուլ առ փուլ հասնելու է նրան, որ մի օր այդ «դեմարկացիան» տեղի ունենա Երևանում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև