Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պшտերազմի սկսում․ Փաշինյան

Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը ասել է Ոսկեպարում հանդիպելով Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ, նաև պարզաբանել, թե ինչու է հարցը քննարկվում հենց Ոսկեպարում՝ հենց այդ գյուղի բնակիչների հետ:

«Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ես ասել էի, երբ որ Ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու ես կգամ և անձամբ Ձեզ հետ կքննարկեմ և կզրուցեմ։

Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։

Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղի մասին, 4 ոչ անկլավային գյուղի մասին։ Իսկ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղի մասին։ Անգամ եթե մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք՝ դրանից պակաս, Ադրբեջանը օգտագործում է մի այսպիսի փաստարկ, որ ՀՀ բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չի։

Այսինքն գյուղի բնակելի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չի, և իրենք ասում են եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքները ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղի կենսական նշանակության տարածքների մասին։

Իհարկե մենք հակադարձում ենք, մենք ասում ենք, որ գյուղը միայն գյուղապետարանը չի, գյուղը նաև կենսական տարածքներն են։

Այս քննարկումների ժամանակ մենք բերում ենք բոլոր արդարացի փաստարկները։

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում, և այս է նաև պատճառը, որ մենք որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ-ի սահմաների ճշտման։

Ու դա անում ենք, ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- ասել է

Հիշեցնենք, որ կառավարությունը դեռ չի հրապարկում հանդիպման տեսանյութը, միակ տեսախցիկը Փաշինյանին է եղել, գյուղացիներին թույլ չեն տվել հեռախոսով ներս մտնել, գյուղացիները մտահոգություններ ունեն, որ Փաշինյանը իր համար ցանկալի հատվածներ է հրապարակելու ՝ կեղծելով իրական պատկերը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031