Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վստահ է, որ Ռուսաստանը կանգ չի առնի Ուկրաինայի վրա, և որ այս սպառնալիքին դիմակայելու համար Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության և պաշտպանության նոր որակ։
Ինչպես գրում է Միշելը Der Spiegel-ի սյունակում, Ուկրաինայում պատերազմի սկսվելուց երկու տարի անց պարզ է դարձել, որ Ռուսաստանը կանգ չի առնելու Ուկրաինայում, ինչպես տասը տարի առաջ կանգ չառավ Ղրիմում։
Ռուսաստանը շարունակում է իր ապակայունացնող մարտավարությունը՝ Մոլդովայում, Վրաստանում, Հարավային Կովկասում, Արևմտյան Բալկաններում և նույնիսկ ավելի հեռու՝ Աֆրիկյան մայրցամաքում, նշել է Միշելը։
Ըստ Միշելի՝ Ռուսաստանը լուրջ ռազմական վտանգ է ներկայացնում իրենց եվրոպական մայրցամաքի և գլոբալ անվտանգության համար: Եթե իրենք չգտնեն ԵՄ-ի ճիշտ պատասխանը և բավարար աջակցություն չտրամադրեն Ուկրաինային Ռուսաստանին կանգնեցնելու համար, հաջորդը կլինեն իրենք: Ուստի իրենք պետք է պատրաստ լինեն պաշտպանությանը և անցնեք պատերազմական տնտեսության։ Ժամանակն է պատասխանատվություն կրել սեփական անվտանգության համար։ Իրենք այլևս չեն կարող հույս դնել ուրիշների վրա կամ լինել ԱՄՆ-ում կամ այլ երկրներում ընտրական ցիկլերի ողորմության տակ։
Նա պնդում է, որ Եվրոպան բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր անվտանգության ամենամեծ մարտահրավերին և կարիք ունի զարգացնելու պաշտպանական պատրաստվածությունը։


















































