Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

ՄՊՀ-ում քննարկում է տեղի ունեցել ծխախոտ արտադրող տնտեսավարողների հետ

ՄՊՀ-ից  NewDay.am-ին հայտնում են․

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկում է տեղի ունեցել ծխախոտի արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ:

2023 թվականին հանձնաժողովը ուսումնասիրության է իրականացրել ծխախոտի  արտադրանքի ոլորտում, որի համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին տեղի ունեցած կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները։ Դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները:

Միջոցառման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրեցին ուսումնասիրության արդյունքները, արձանագրված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման առաջարկները:

Քննարկման շրջանակում ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնեցին մի շարք հարցեր, որոնց մի մասին հանձնաժողովն արդեն իսկ անդրադարձ էր կատարել ուսումնասիրության շրջանակում: Մի շարք հարցեր առնչվում էին անբարեխղիճ մրցակցությանը, մասնավորապես էլեկտրոնային հարթակներով ծխախոտի հովանոցային գովազդի, զեղչերի իրականացման դեպքերին, ապրանքային նշանների շփոթության դեպքերի գնահատմանը և այլն: Այս առնչությամբ տեղում կազմակերպվեց հանդիպում հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման պատասխանատուների հետ:

Արձանագրվեցին նաև մասնակիցների կողմից բարձրացված այն խնդիրները, որոնց կարգավորումը հանձնաժողովի լիազորությունների շրջանակից դուրս է, իրավասու լիազոր մարմիններին ներկայացնելու նպատակով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031