Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Եթե մենք ընտրություն չկատարենք, շատ մեծ է հավանականությունը՝ իրական Հայաստանը կդառնա պատմական Հայաստան. Փաշինյան

Իմ կարծիքով տեղի է ունենում հետեւյալը՝ շատ ցավոտ անցում է տեղի ունենում առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաեւ ֆիզիկապես, պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան: Ակյս մասին այսօր Գյումրիում ՔՊ նախաձեռնող խմբի հետ հանդիպման ընթացքում ասել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պրոցեսի մասին մենք պետք է ինքներս մեզ հետ խոսենք եւ խոսենք ժողովրդի հետ: Այս պրոցեսը նոր չէ, այս անցման պրոցեսը նկարագրել է Եղիշե Չարենցը իր «Երկիր Նաիրի» վեպում: 2022-23 թթ ամանօրյա ուղերձում ես հիշատակեցի «Երկիր Նաիրի» վեպը, դրա հետ կապված շատ քննարկումներ եղավ, հենց ռազմավարությունը եւ պրոցեսները ճանաչելու իմաստով շատ քննադատություններ եղավ, ասելով՝ Չարենցի նիհիլիստական գործի վրա հղում անելը ինչքանով է լուրջ: Բայց հետո տեղի ունեցավ ահասարսուռ մի բան, ըստ էության Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճիշտ այն ինչ նկարագրված է վեպում: Նույնիսկ սարսափելի է՝ ինչ ճշգրտությամբ տեղի ունեցավ այդ ամեն ինչը: Մենք պետք է դրա հետ առերեսվենք, բայց պետք է նաեւ վերաբերմունք ձեւավորենք այդ պրոցեսի նկատմամբ»,-ասաց նա:

Փաշինյանը նշում է, որ երկու մոտեցում կա, ըստ մեկի դիմադրում են պատմական Հայաստանից իրականա Հայստանի անցմանը եւ ընդւոնելի չեն համարում, երկրորդ մոտեցումը այն է, որ այն համարում են անհրաժեշտություն եւ ապահովելով իրական Հայաստանի անվտանգությունը, բարեկեցությունը, տնտեսական զարգացումը եւ երջանկությունը:

«Իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Սա մեր նոր քաղաքականության որդեգրումն է՝ փլուզվող աշխպարհում ՀՀ-ն նոր պայմաններում ավելկի մրցունակ դարձնելու, իսկ դա հնարավոր է արտաքին եւ ներքին վերափոխումների միջոցով: Եւ մեր՝ ՔՊ-ի առաքելությունն է առաջնորդել մեր ժողովրդի եւ մեր պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան եւ երկարաժամկետ ինտիտուցիոնալ զարգացումը, որովհետեւ ես կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք եւ պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների հիմնական մոտիվացիան, ես կվախենամ, որ շատ մեծ է հավանականությունը, որ իրական Հայաստանը նույնպես կդառնա պատմական Հայաստան: Ես չեմ ուզում սրել հարցերը, բայց նաեւ ուզում եմ սրել հարցերը, սրել քննարկելու նպատակով: Ինձ մտահոգում է մի բան, որ այդ քննարկումների հիմքում դրվող մոտիվացիան երբեմն պատմական Հայաստանի մոտիվացիան է»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031