ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ 2023թ. թվով 5 ծրագրերի համար ՀՀ ՊՆ-ին բյուջեից հատկացվել է 517,28 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում 9,19 մլրդ դրամով ավելացել է և կազմել 526, 47 մլրդ դրամ։
Պապիկյանը ասել է, որ կատարողականը կազմել է 99, 8 տոկոս։
Ըստ նրա՝ կառավարության 2021-2026թթ.-ի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ՊՆ բաժնի ցանկը կազմված է 14 նպատակից, որոնք ներառում են 37 միջոցառումներ։ Դրանք հիմնականում կատարվել են նախատեսված ծավալներով և ժամկետներում։
Նիստը որոշվեց փակ ռեժիմով շարունակել․ հնարավոր է՝ խիստ գաղտնի հարցեր լինեն։


















































